• Categories

  • Իրավապաշտպանն անհարմար դրության մեջ դրեց Լևոն Ալթունյանին


    Օրեր առաջ հասարակական գործիչ, իրավաբան Էմիլ Մարկոսյանը Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած Գարդասիլի պատրաստման թեմայի շուրջ որոշ հարցերի պարզաբանման համար բաց նամակով դիմեց ՀՀ Առողջապահության նախարար` Լևոն Ալթունյանին, իսկ բաց նամակում մասնավորապես ասվում էր այն մասին, որ արդյո՞ք նախարարը պատրաստ է իր վրա վերցնել տվյալ պատվաստանյութի հետագա անդառնալի հետևանքները, քանզի որոշ երկրներում գրանցվել են այդպիսի ողբերգական իրադարձություններ և հասարակայնության լայն շրջանակներում մեծ կասկածի տեղիք կա այս պատվաստումների առթիվ, իսկ երկրորդ ոչ պակաս կարևոր հարցադրումը և խնդրանքը եղել է այն, որ պատրաստ են արդյո՞ք իրավաբանին հանրության համար տեսանելի կերպով տրամադրել վերոնշյալ պատվաստանյութը, որը Է. Մարկոսյանը պատրաստվում էր ուղարկել երրորդ կողմ հանդիսացող որևէ մի պետություն` որտեղ այն կենթարկվեր մանրակրկիտ ուսումնասիրության և փորձաքննության, սակայն ՀՀ Առողջապահության նախարարությունից ստացված բաց նամակի պարզաբանումից ելնելով պարզ դարձավ, որ նախարարությունը և հանձինս նախարար Լևոն Ալթունյանը խուսափում է ընդունել իրավաբանի առաջարկները խնդրի կարգավորման համար։

     

    Մեկ այլ կետով իրավաբանը առաջարկում էր անցկացնել լրացուցիչ ցուցադրական պատվաստումներ, սակայն այս անգամ հանրության համար ավելի տեսանելի և պարզ եղանակով, որտեղ ներգրավված կլինեն բոլոր կողմերը և բոլոր շահագրգիռ լրատվամիջոցները, այլ ոչ թե ինչպես եղավ Ծաղկաձորում և աշխատանքային քննարկման, սեմինարի ժամանակ, որտեղ Առողջապահության նախարարության կողմից ուղղակիորեն արգելվեց լրագրողին մասնակցել և կատարել իր մասնագիտական պարտականությունները, որը ինչպես գիտենք օրենքի կոպիտ ոտնահարում է և պատասխանատվության ենթակա արարք։
    Մեզ հետ զրույցում Էմիլ Մարկոսյանից տեղեկացանք, որ այդ ամենը իր համար անսպասելի չէր այլ կանխատեսելի էր, իր խոսքերով հենց իսկզբանե բաց նամակի հիմնական նպատակն է եղել ստանալ նմանատիպ պատասխան որով հնարավոր կլիներ հանրությանը ցույց տալ խնդրի իրական պատկերը…

    – Նախ և առաջ շտապ հարկավոր է Առողջապահության նախարարությունում որոշ չինովնիկների համար Հայոց լեզվի և գրականության դասընթացներ անցկացնել և լուրջ հոգեբանական աջակցություն ցուցաբերել, քանի որ վերջին գրածս բաց նամակի պատասխանը ցույց տվեց, որ այնտեղ Հայերեն չեն հասկանում կամ էլ չհասկանալու են տալիս։  Ես իրենց ասում եմ. «Գնացքը գնաց» իրենք ասում են՝ «բեր կթենք»։

     

    Ես չեմ կարծում, որ մեր երկրում գոյություն ունի որևէ մեկ այլ այնպիսի կառույց, որը Առողջապահության նախարարության նման անպատասխանատու կառույց կլինի, որը կխուսափի անգամ իր վրա վերցնել իր արարքների և ծրագրերի պատասխանատվությունը, բոլոր բարձրացրած հինգ հարցերից միայն այդ հարցին էի դրական պատասխան սպասում, հույսով կարծում էի, որ ունենք նախարար, որը իր արածներին և ասածներին իսկական տղամարդու պես կպատասխանի Այո՜ և տեր կկանգնի իր վստահեցմամբ անվտանգ ծրագրին, սակայն ցավոք սրտի հույսերս չարդարացված մնացին, կարծում եմ նաև բազմաթիվ ՀՀ քաղաքացիների կողմից էլ եղավ նույն հուսալքության հետևանքը։

     

    Ինչ վերաբերում է այն փաստին որ հարցադրումներիցս մեկին պատասխանել են թե իբր բազմաթիվ լրագրողների ներկայությամբ արդեն արել են ցուցադրական պատվաստում, ապա ստիպված եմ հիասթափեցնել իրենց և փաստեմ այն, որ հանրությունը և ես լավ հասկանում ենք, որ բազմաթիվ այդ լրագրողների մեջ գերիշխում էին իրենց ենթակայության կամ հնազանդության տակ գտնվող ԶԼՄ-ներ, որոնց մասին էլ գիտենք, իրենց ծագման մասին էլ, սակայն ցավոք սրտի չգիտեմ թե ինչո՞ւ համար սեմինարին արգելել են ներկա գտնվել լրագրող-փորձագետին, որը բազմաթիվ փաստարկներով անընդհատ փորձում է հակադրվել այս կասկածելի և վտանգավոր երևույթին։

     

    Ինչևէ համենայնդեպս եթե ՀՀ Առողջապահության նախարարը պատրաստ չէ երկխոսության և արդարադատության իրականացմանը, այլ միայն երկխոսում է իրեն հարմար և հատուկ նախնական համաձայնության եկած ԶԼՄ-ների կամ մնացածների հետ, ապա ստիպված եմ մեր հանրությանը և հատկապես իմ ազգի երեխաներին զերծ պահել ուրիշ եղանակներով այդ վտանգավոր և արդեն հիմնովին կասկածելի պատվաստումներից, հիմնովի այնքանով, որքանով արդեն պարզ դարձավ նախարարության կողմից ցուցաբերած մտավախություները բարձրացրածս հինգ հարցերի շուրջ։

     

    Ամենայն ուշադրությամբ հետևում եմ ընթացքին, հետամուտ կլինեմ որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ կերպով իրազեկենք մեր բոլոր քաղաքացիներին այս պատվաստումների մասին և մոտ օրերս արդեն որոշել եմ օրենքով սահմանված կարգով ստորագրահավաք կազմակերպել Առողջապահության նախարար` Լևոն Ալթունյանի հրաժարականի առթիվ և դա ներկայացնել ՀՀ Նախագահին և Վարչապետին,- մեզ հետ զրույցում ասաց Էմիլ Մարկոսյանը:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30