• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Իշխանությունների համար մարդկանց խնդիրների մասին լսել անգամ զազրելի է

    Հայկական Ժամ-ին է դիմել Բյուրեղավան քաղաքի առաջին հանրակացարանի բնակչուհի Սուսաննա Հակոբյանը` հույս հայտնելով, որ իր ընտանիքի խնդիրը բարձրաձայնելուց հետո, միգուցե պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն իրենց:

     

    – Ամուսինս՝ Վլադիմիր Գրիգորյանը 22 տարի ծառայել է ՀՀ Զինված ուժերում, թոշակի է անցել հոկտեմբերի 27-ին։ Ապրել ենք Վարդենիսի շրջանի Փամբակ գյուղում, ամուսինս հունվար ամսին եկավ, որ երեխաների հետ Ամոնորն անցկացնի, սակայն հունվարի 2-ին հանկարծամահ եղավ։ Մի կերպ թաղման ծախսերը հոգացինք, բայց հիմա չեմ կարողանում գերեզմանը սարքելու,- պատմում է լացակումաց կինը եւ տարակուսում, որ հայրենիքին նվիրված ամուսինը անգամ հուշաքար չունի:

     

    – Մինչեւ անգամ իրա կամբատի մոտ եմ գնացել, ասել է չենք կարա օգնենք, ասի գոնե օգնեք իրա թոշակի մի մասը հատկացնեն ինձ, բա ես ինչո՞վ ապրեմ, անաշխատունակ կին եմ, հիվանդ։ Տղաս էլ բազմանդամ ընտանիքի հայր է, չորս երեխա ունի։ Ինձ ասին մի ժամանակ եղել է զինվորականին օգնելու պայմանները, բայց հիմա չենք կարող օգնել։ Մեր քաղաքապետին էլ եմ դիմել, թեկուզ այս հանրակացարանների հարցով, խնդրել եմ երեխեքիս ապահովի սենյակով, երեք տղա թոռնիկ ունեմ` ապագա զինվորներ են, աղջիկն էլ նոր է ծնվել։ Քաղաքապետն էլ ասաց ես չեմ կարող քեզ օգնեմ, ասեց գնա ո՜ւր ուզում ես բողոքի։ Ասեցի բայց սենյակները փակած ա, հատկացրու յոլա գնանք, ձեզանից ոչինչ չեմ պահանջում, ուտելիք չեմ խնդրում, հագնելիք չեմ խնդրում։ Ասեց սենյակները աճուրդի եմ դրել, բայց մինչեւ հիմա ձեն չկա, եթե աճուրդի հանեին կիմանայինք։ Երեխեքիս տեղը նեղն ա 2 կռավաթ է, 7-ը շունչ ենք։ Մեծանում են տղաները, շատ նեղ է տարածքը, մինչեւ երբ կարան այս պայմաններում յոլա գնան։ Տղաս ամենօրյա գործ չունի, որտեղ կանչում են վազում է աշխատում, որ յոլա գնանք։ Արհեստավոր է, լավ վարպետ ա։ Դիմել եմ Պաշտպանության նախարարություն, դեռ պատասխանին եմ սպասում։ Ոչ մի տեղից աջակցություն չունենք, գերեզմանի աբալովկայի համար մի քիչ պարտք ենք արել կապել ենք, էլ չենք կարող։ Ոչ ոքից բան չենք խնդրում, գոնե օգնեն ամուսնուս գերեզմանի քարը տեղադրենք։ Բոլոր պոստերում աշխատել է, կռվել է չունի՞ արժանիքներ,-արցունքների միջից պատմում է կինը:

    Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանից չհաջողվեց պարզաբանում լսել, իսկ քաղաքապետարանի լրատվական բաժնի աշխատակցուհին էլ լսելով հարցի էությունը ձեռքը թափահարելով, արմարհական ասաց.
    -է՜ ամեն ասողին ինչի եք հավատո՞ւմ…։

     

    Երբ քաղաքապետարանից դուրս էի գալիս, դրսում հավաքված մարդիկ, հասկանալով, որ լրագրող եմ մոտեցան ծանոթացան այցիս նպատակին, խորհուրդ տվեցին.
    -Եթե գրելով կարողանք բան փոխել, կօգնեն այդ ընտանիքին, եթե չէ, մեր քաղաքապետը գրասենյակի մարդ է, իրա ինչին է պետք անապահով ընտանիքը, մինչեւ վերեւներից սրա վզից չբռնեն, նա բան չի փոխի…

     

    Հ. Գ. Ի դեպ, Սուսաննա Հակոբյանը պատմում է, որ Փամբակ գյուղում ամուսինը սեփական տուն եւ հողակտոր ունի, սակայն հանգուցյալի առաջին կինը` Անժելա Օհանյանը ամուսնալուծությունից 25 տարի անց չի ցանկանում իր մասնաբաժնից հրաժարվել եւ ընտանիքից պահանջում է վաճառել տունը եւ իրեն տալ իր բաժինը:
    -Ախր մեծ ընտանիք ենք, ինչ իմանամ ինչ կլինի, էդ մի կտոր սեփականությունն ունենք, որը մի քանի գրոշ արժե, դա էլ ծախեմ երեխաներիս անհասցե թողնե՞մ,- անհանգստանում է այրին:

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31