• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Իշխանություններին քննադատողն այդ նույն իշխանությունների թելն է թելում

     

    Շիրակի մարզի Անուշավան համայնքի բնակիչները ձեռքիս ձայնագրիչ տեսնելով հարցրին.
    -Աղջիկ ջան, լրագրող ես,- դրական պատասխան լսելուց ոգեւորված, անուշավանցիները մատնացույց արեցին գյուղի տներից մեկն ու շարունակեցին,- Մեր գյուղացի Ռազմիկ Անդինյանի տունն է, լավ ու աշխատող մարդ է, երկու երեխաներն էլ ունեն հաշմանդամության կարգ, նրանց բնակարանը դեռեւս ԽՍՀՄ-ի տարիներից Փանիկ գյուղից գտնվելով ընդհամերը 500 մետր հեռավորության վրա, գազի, հոսանքի եւ ջրի բաժանորդագրությունը Փանիկից է ստացել: Արդեն երեք ամիս է նրանք զրկված են խմելու ջուր ստանալու հնարավորությունից, պատճառը Փանիկում անցյալ տարվա աշնանաը կայացած ՏԻՄ ընտրություններն էին, որտեղ նոր համայնքի ղեկավար ընտրվեց Վարդան Մակեյանը, վերջինս լիազորությունները ստանձնելուց հետո Անտինյան ընտանիքին զրկել է խմելու ջուր ստանալու հնարվորությունից` պատճառաբանելով, որ Փանիկում ԾԻԳ-ի ծրագրով իրականացված ջրագծի կառուցողն է արգելել ընտանիքի ջրամատակարարումը։ Այժմ ընտանիքը բյուրոկրատական քաշքշուկների մեջ է հայտնվել Վարդան Մակեյանի քմահաճույքի պատճառով։

     

    Երբեմնի թունդ ընդդիմադիր Վարդան Մակեյանը, ով անդամագրված լինելով եղբոր` Պետրոս Մակեյանի «Ժողովրդական Հայրենիք» կուսակցությանը հայհոյանքներ ու լուտանքներ էր թափում իշխանությունների գլխին, այսօր այդ նույն իշխանության շապիկը հագած «հուռա~» գոռալով վազում է նրա ետեւից:
    Տեղացիները պատմում են, որ իրենց ֆերմայի խոզերին Մակեյան եղբայրները երկրի բարձրագույն իշխանությունների անուններով էին կոչել ու այդ անուններով էին կանչում խոզերին` լափը լցնելուց առաջ: Իշխանություններին քննադատող ու հայհոյող Մակեյանն այսօր ինքն է իշխանություն, իսկ ավելի կոնկրետ մի փոքրիկ իշխանիկ, ով ձեռքի մահակով կտրում է հաշմանդամ երեխաների ջուրը: Իսկ այդքանից հետո, ցանկություն է հայտնում դառնալու միավորված Արթիկի ղեկավարը:
    Դե արի ու այսքանից հետո հավատա մարդկանց ազնիվ նկրտումներին…

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30