• Categories

  • Ինքնուրույն տիրապետել կառավարման մեխանիզմին՝ բանաձևով

     

    Կյանքն արագ է փոխվում:

    Այս համատեքստում  անցյալում են մնացել այն ժամանակները, երբ համայնքը միայն սպառող էր և գոյատևում էր  պետությանից ստացած  միջոցների հաշվին: Ժամանակակից մարտահրավերներն պահանջում են համայնքի ղեկավարներից տիրապետել  համայնքի ինքուրույն կառավարման մեխանիզմին. Սա է  առաջաընթացի և կայացման հիմքը: Վերը նշած դիտապատկերում ուշագրավ  են մեր սոց  և  բլից հարցումները, որոնք անցկացրել ենք  Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում: Բաղրամյանցի տարեցների կարծիքով. «Հետ ենք դառնում և վերադառնում նախկինում գծած քարտեզին: Այսինքն, Բաղրամյան համայնքը դառնում է հարակից գյուղերի կենտրոնը, ինչպես նախկինում էր: Մեր համայնքի բազմաբնակարանները կառուցվել են  աշղեկ՝  Պարզիկ Սահարյանի  օրոք, իսկ համայնքի վերևի  կիսակառույց շենքերն  էլ նրա մահից հետո այդպես էլ անավարտ մնացին…  անուրանալի է, մարդն իր կյանքից երկար  ժամանակ  տրամադրեց  Բաղրամյանի զարգացմանը»,-պատմում են ավագ սերնդի ներկայացուցիչները,-«Մենք 2016թ.-ին   Բաղրամյանի առաջնորդ ընտրեցինք նրա որդուն՝ Արա Սահարյանին: Ընտրեցինք, քանի որ վերջինս  Մոսկվայում թողած իր բիզնեսն եկել էր շարունակելու հոր կիսատ գործը՝ կառուցելու և վերանորոգելու հայրենի գյուղը: Մեկ տարի է,ինչ ղեկավարում է,արդեն տեսանելի են արդյունքները.  Բաղրամյանի  աղբազատում, ճանապարհների ասֆալտապատում, 4 բազմահարկ շենքերի տանիքների վերանորոգում, կանգառների տեղադրում, ապագա 2 խորքային հորերի տեղադրում և այլն: Լավ չենք ապրում այսօր , կիսաքաղց օր ենք անցկացնում, վարկերի ու պարտքերի տակ ճռալով, չենք էլ զգում, երբ՝ մթնեց, երբ  լույսը բացվեց՝ բայց մեր գյուղում   տեսնելով աշխատանք, փոփոխված վիճակ ,հույսով սպասում ենք , որ մի օր էլ  մեր լավ օրը միգուցե  կգա…»,-հույսը չկորցնելով  ասում էին գյուղացիները:

     

    Բաղրամյան համայնքի առօրյան սկսվում է իր ենթակառուցվածքներով՝ դպրոց, առողջապահական ամբուլատորիա, ոստիկանություն, անձնագրային բաժին, տարածաքային սոցիալական ծառայություն: Բաղրամյանցիների համար թիվ մեկ խնդիր է դարձել գյուղում մանկապարտեզ չունենալը:

    Երբ այս հարցով դիմեցինք ՏԻՄ ղեկավար՝ Արա Սահարյանին, վերջինս անկեղծանալով  ասաց.

    -Եթե ներգաղթել եմ ու վերցրել ծննդավայրիս հոգսը, բնականաբար լուծում պիտի ստանան  խնդիրները: Զգում եմ  մարզպետի  աջակցությունը, որը ոգևորիչ է: Մեկ տարի է , ինչ Հայաստանում եմ, նոր եմ ծանոթանում իրավիճակին: Բաղրամյանի անմխիթար վիճակը ստիպեց ինձ վերադառնալ ու համարժեք ծառայություն մատուցել համայնքին,արդյունավետ  աշխատանք ծավալել, լավ կառավարման հիմքեր  դնել: Հույս ունեմ, որ  պատվով կկատարեմ իմ առջև դրված հիմնախնդիրները..,-խոսքն ավարտեց նորընտիր ՏԻՄ ղեկավարը:

     

    Դպրոցի մերձակա թաղամասի բնակիչներն էլ պատմեցին, որ Արա Սահարյանի վերադարձը գյուղ վարակիչ էր դրսի բաղրամյանցիների համար.«Եթե Արան գնացել է, մի բան կա, մենք էլ կուզեինք վերադառնալ, բայց ի՞նչ երաշխիք, որ կկարողանանք աշխատանք գտնել»,-հարազատներին ասել են դրսում աշխատանք գտած բաղրամյանցիները:

     

    Երիտասարդ մի  տղա էլ  ավելացրեց, որ ամռանը գործարար մի կին, ով եկել էր Բաղրամյան  մորը տեսակցելու՝ տեսնելով գյուղապետի  կատարած գործերը, գնացել է Արա Սահարյանի մոտ և ասել. «Թույլ տվեք, ես էլ  ներդրումով օգտակար լինեմ գյուղին»:Եվ  մոսկվաբնակ, անծանոթ գործարար կինը   օգտակար  եղավ   դպրոցին:

    Հետաքրքիր մի նախախնամությամբ  Բաղրամյանի ներկայիս գյուղապետը  նախկինում մշտապես օգնել է դպրոցին վառելանյութով:

     

     

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31