• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ինչի՞ց է վախենում Տարոն Մարգարյանը, ի՞նչ գիտի նրա մասին Գոռ Վարդանյանը

    Այսօր Երեւանի քաղաքագլուխ Տարոն Մարգարյանն իրեն խորհրդական է նշանակել Գոռ Վարդանյանին:
    Մի կողմ թողնելով այս երկուսի մտավոր ունակություններն ու պիտանելիությունը, պարզապես մի փոքր դրվագ հիշեցնենք մեր ընթերցողներին:
    Տարիներ առաջ, Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի սաները տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների մոտ թիկնապահներ էին աշխատում, սակայն կապը չէին կտրում ֆեդերացիայի նախագահի հետ:
    Ըստ ֆեդերացիային մոտ կանգնած մեր աղբյուրի, իր նախկին սաներին սպառնալով որակավորումից զրկել, Գոռ Վարդանյանը նրանց ստիպում էր, իրենց գործատուների խոսակցություններին ուշադիր հետեւել, ձայնագրել ու տրամադրել իրեն: Հանձնարարված էր հատկապես ուշադիր լինել սեղանների շուրջ վարվող թեժ խոսակցություններին, որոնց ժամանակ գործատու օլիգարխներն ու պաշտոնյաները, հաճախ, գլուխները տաքացրած հայհոյում կամ քննադատում էին իշխանության վերին էշելոններում գտնվողներին:
    Մեր աղբյուրը պատմում է, որ նմանատիպ շատ խոսակցությունների ձայնագրություններ են հայտնվել Գոռ Վարդանյանի ձեռքում, որից հետո նա այցելում էր տվյալ օլիգարխին կամ պաշտոնյային ու նրա հետ լռության դիմաց «գործարք» կնքում:
    Ըստ նույն աղբյուրի, տարիներ առաջ, օլիգարխներից մեկին ծուղակը գցելու փորձը տապալվում է ու Գոռ Վարդանյանին սկսում են հետապնդել, ինչից հետո նա ստիպված է լինում լքել Հայաստանն ու առ ժամանակ ծվարվել ԱՄՆ-ում:
    Եվ վերադառնում է միայն այն ժամանկ երբ իր կլինետներից մեկի` Անդրանիկ Մարգարյանի որդին «ընտրվում» քաղաքամայր Երեւանի քաղաքագլուխ:
    Լավատեղյակ աղբյուրը պնդում է, որ հոր հետ սկսված «բարեկամությունը» որդի Տարոնը շարունակում է… քանզի ինքն էլ հոր պես խմած ժամանակ շատ է աքլորացլ ու մեծ-մեծ փրթել:

    «Խաբարբզիկ»

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31