• Categories

  • Ժողովրդի թշնամիները

    Կդառնա՞ երբևէ  Հայաստանն իրավական  երկիր, թե՞ ոչ․․․

    Ե՞րբ  ՀՀ քաղաքացիների իրավունքները  սեփական երկրում պաշտպանված կլինեն, առավելապես  խոցելի  խավերի պաշտպանությունը:

     

    Համաձայնեք, որ այս  հարցին  առայժմ  լուծում  չկա։ Չկա, որովհետև  ՀՀ քաղաքացին՝  ի դեմս  իր  երկրի պետական  ուժային կառույցների ղեկավարների,  տեսնում  է  դիմակավորված  պետական   գողերի:

     

    Հանրային  այս  բացասական   կարծիքին  նպաստում  են  հենց  բարձրաստիճան պաշտոնյաների  անմիջական  թաքնված գործողությունները, որոնք  թողած  պետական   պարտականություններն  ու  գործառույթները՝  անտեսելով պետական  ու ազգային շահերը,  նյութական  մոլուցքով  արբած՝  երկրում  զբաղված են  շարքային  քաղաքացիներին  օրը ցերեկով   թալանելով:

     

    Հայաստանում  սոցիալական  անարդարությունն   իր պիկին  հասավ, երբ  ևս  մեկ  անմեղսունակ  նշանակվեց  ՀՀ  գլխավոր դատախազ՝  Արթուր  Դավթյան․ հանրությանը ոչինչ չասող անուն:

    Փոքր  ժամանակ  անց   ԶԼՄ-ներն   անհերքելի  փաստարկներով  հանրությանը  ի ցույց  դրեցին  ՀՀ գլխավոր  դատախազի  խարդախ  քայլերը, երբ  նա  փնթի  քողարկված,  տեսանելի  ու  անարդար   ձևով  տներ է խլում  սեփական   քաղաքացիներից, մարդկանց  հասցնելով  խելագարության: Ո՞վ է բռնելու թիվ մեկ իրավաբան-գողի ձեռքն  այս դեպքում, իրական դատավորը  մնում է  միմիայն Ժամանակը:

     

    Տես՝ մեր նախորդ նյութերը․ Խարդախների սարդոստայնումՈւ՞մ ստվերոտ ձեռքն է կոծկում խարդախությունը

     

    Հ․Գ․ Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ դատախազության կողմից կարված այս փնթի գործի ետեւում, ըստ քննչական մարմինների ու դատախազության մեր աղբյուրների, կանգնած է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով ժամանակին լինելով Երեւան քաղաքի դատախազ, հանձնարարել էր կարճված քրեական գործը վերաբացել, իսկ ամբաստանյալի աթոռին հայտնված երիտասարդ աղջկա մորը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կեղտոտ գործարք էր առաջարկել․ «Հրաժարվել տնից՝ աղջկա ազատության դիմաց․․․»։

     

    Վերը նշված մեր հրապարակումներից հետո, մեր թղթակցի հետ մասնավոր զրույցների ժամանակ, Արթուր Դավթյանի նախկին ու ներկա կոլեգաները հուշում են, որ կծիկը քանդվելու դեպքում ՀՀ գլխավոր դատախազն ու իր համախոհները կհայտնվեն ճաղերի ետեւում։

    -Դուք ինչքան գրում եք, ինքը իշխանություններին այլ մեկնաբանություն ու որակում է տալիս այս գործին ու ներկայացնում իրեն հարմար տարբերակով։ Լուրջ հետաքննություն իրականացնելուց հետո, միայն կպարզվի, որ իրավական դաշտը շարքային խաբեբայի ձեռքում է․․․

     

    Իսկ գործը վարող քննիչներից մեկն էլ, հավանաբար իր «կաշին փրկելու» համար, անկեղծացավ․

    -Մեր ձեռքին բան չկա, այս գործում ոչ մի քրեական տարր չկա, հանձնարաված էր՝ արել ենք․․․

     

    Հ․Գ․2 ՀՀ Գլխավոր դատախազի «հետաքրքրությունն» այս գործի հանդեպ այնքան մեծ էր, որ անգամ փաստաթղթերը կեղծելու համար եւս քր գործ է հարուցում Արփինե Մայսուրյանի դեմ, այն բանից հետո, երբ  Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոնը հաստատում է, որ տան առք ու վաճառքի ստացականն ու հայտարարության տակ առկա ստորագրությունները պատկանում են վաճառող Զարուհի Պողոսյանին․․․

     

    ․․․ Ու սրանց փոխարեն ամբաստանյալի աթոռին նստած է ՀՀ երիտասարդ քաղաքացուհին, ով ընտանիք կազմելու ու երեխաներ դաստիարակելու փոխարեն արդարություն է որոնում․․․

     

    Հայկական Ժամ

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31