• Categories

  • «ԹՕՓ ՄՈՏՈՐՍ»-ը խաբել է գնորդներին

    Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստով հարուցված ևս մեկ քրեական գործ:

    Նախաքննության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն` 15.04.2010թ.-ին Երևանի բնակչուհի Վ. Գ.-ի և «ԹՕՓ ՄՈՏՈՐՍ» ՍՊԸ-ի միջև կնքվել է ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր, որով գնորդը ձեռք է բերել 11.952.000 ՀՀ դրամ արժողությամբ 2010թ.-ի արտադրության «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենա: Սակայն երբ 2016թ.-ին Վ. Գ.-ն փորձել է վաճառել այն, պարզվել է, որ նշված ավտոմեքենան ոչ թե 2010թ., այլ 2008թ.-ի արտադրության է, և վերը նշված ընկերությունը խաբել է գնորդին` վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 7.897.800 ՀՀ դրամի գույքային վնաս:

    Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2010թ.-ին «ԹՕՓ ՄՈՏՈՐՍ» ՍՊԸ-ի կողմից 14 այլ գնորդների վաճառված ավտոմեքենաները նույնպես եղել են 2008 թվականի արտադրության:

    Այսպիսով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30