• Categories

  • Թուրքիան կշարունակի Ադրբեջանին աջակցել ԼՂ հարցում

    Թուրքիան կշարունակի Ադրբեջանի և Պակիստանի կողքին լինել ԼՂ հակամարտության և Քաշմիրյան խնդրի կարգավորման հարցում:

    Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի Բաքվում ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանի և Պակիստանի ԱԳՆ ղեկավարների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

    «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ թուրքական կողմը նրանց կոչ է արել ավելի ակտիվ և ավելի անկեղծ լինել»,- ասել է նախարարը:

     

    Պակիստանը, Ադրբեջանը և Թուրքիան կարող են համատեղ աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում,- ասել է Պակիստանի ԱԳՆ ղեկավար Հավաջա Մուհամմեդ Ասիֆն Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի և Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է Trend-ը:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31