• Categories

  • Թուրքիան ազատ մամուլի թշնամի

    Картинки по запросу թուրքիա

    2006-2016թթ. ընթացքում աշխարհում մամուլի և խոսքի ազատությունը ամենից շատ ոտնահարվել է Թուրքիայում: «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել մարդու իրավունքներով զբաղվող «Article 19» և «V-Dem» սոցիալ-քաղաքական կառույցների անցկացրած համատեղ հետազոտության արդյունքում. տեղեկացնում է Ermenihaber-ը:

    Հետազոտությունն անցկացվել է 172 երկրում՝ շեշտը դնելով իշխանամետ մեդիա-կառույցների, օրինախախտումների, ինտերնետի սահմանափակումների, արդարության, լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումների, հասարակական խավերի և սեռերի միջև անհավասարության ու նմանատիպ այլ ոլորտների վրա:

    Ուսումնասիրության հիման վրա կազմված զեկույցում հեղինակները մտահոգություն են հայտնել Թուրքիայում Էրդողանին քննադատողների դեմ ուղղված մեղադրանքների և սպառնալիքների կապակցությամբ: «Ընդդիմադիրները պնդում են, որ ապրիլի դրությամբ Թուրքիայում 152 ազատազրկած լրագրող կա: Անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո, ընդհանուր առմամբ, փակվել է ավելի քան 170 մեդիա-կառույց, այդ թվում՝ թերթեր, ինտերնետային կայքեր, հեռուստաալիքներ և լրատվական գործակալություններ: Աշխատանքից հեռացվել է 2500 լրագրող»,- ասված է զեկույցում:

    Համեմատության համար նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ողջ աշխարհում ազատազրկվել է 259, սպանվել՝ 79 լրագրող:

    Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի թղթակից Այդըն Էնգինը «BBC Türkçe»-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում այլևս չեն մնացել այնպիսի լրատվական ծառայություններ, որոնց նկատմամբ հնարավոր լինի գրաքննություն կիրառել:

    «Հայտնի է, որ ողջ աշխարհում կառավարությունները, խոշոր կազմակերպությունները, բանկերը փորձում են գնել լրագրողներին: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ավելի խելացի է վարվել և լրագրողների փոխարեն գնել է թերթերն ու հեռուստաալիքները»,- ասել է Էնգինը:

    Հավելենք, որ, ըստ զեկույցի, 2006-2016թթ. ընթացքում խոսքի ազատության ոտնահարումները սաստկացել են նաև Բրազիլիայում, Բուրունդիում, Եգիպտոսում, Լեհաստանում, Վենեսուելայում և Բանգլադեշում:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « January 2018 »
    Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5 6 7
    8 9 10 11 12 13 14
    15 16 17 18 19 20 21
    22 23 24 25 26 27 28
    29 30 31