• Categories

  • Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

    Թուրքիայի խորհրդարանում նոյեմբերի 29-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Նյու Յորքում գործարար Ռեզա Զարաբի հնչեցրած ցուցմունքներից հետո։

    Այս մասին հայտնում է mk-turkey-ն։

    Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վիճաբանել են, քանի որ ընդդիմադիր օրենսդիրները հիշեցրել են, որ Թուրքիայում Զարաբի դեմ կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ առաջին գործը փակվել է իշխող կուսակցության կողմից։

    ԱՄՆ դատարանում լսումների ժամանակ Զարաբը հայտարարել էր, որ նա միլոնավոր դոլարների կաշառք է տվել Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չագլայանին՝ Իրանի հետ անօրինական տարանցումները հեշտացնելու համար։

    Ընդդիմադիր օրենսդիրներն Ընտրական գերագույն խորհրդի մասին օրենքի ուղղումների քննարկման ժամանակ դիմել են արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլին՝ գործին առնչվող հարցերով։

    Գյուլը, պատասխանելով ընդդիմադիրների հարցին, թե կառավարությունը գործի հետաքննության նոր դատավարություն կնախաձեռնի՞, մեղադրել է ընդդիմադիրներին այն բանում, որ նրանք դեմ են հանդես գալիս Թուրքիայի շահերին։

    «Մենք վշտացած ենք այն բանից, որ Աթաթուրքի կուսակցությունն աստիճանաբար մոտենում է գյուլենականների գծին»: Նրա խոսքով՝ դա ամոթալի է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ժողովրդա-հանրապետական կուսակցության համար։

    Այդ խոսքերից հետո ընդդիմադիր պատգամավոր Օզգյուր Օզելը մոտեցել է Գյուլին, քննարկումը վերաճել է ծեծկռտուքի։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31