• Categories

  • Թուրքական համալսարանը Օզդեմիրին զրկել է պատվավոր դոկտորի կոչումից

    Թուրքական համալսարանը Օզդեմիրին զրկել է պատվավոր դոկտորի կոչումից

    Մարտի 29-ին Թուրքիայի Թունջելի քաղաքի Մունզուր համալսարանը ետ է վերցրել Գերմանիայի «Կանաչների կուսակցության»  համանախագահ  և Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ջեմ Օզդեմիրին դեռ 2008թ. շնորված պատվավոր դոկտորի կոչումը:

     

    Ըստ «CnnTurk» լրատվական ծառայության` այս մասին հայտարարություն է տարածվել վերոնշյալ համալսարանի պաշտոնական կայքէջում:

    Նման որոշման պատճառ է դարձել այն, որ Օզդեմիրը Թուրքիայի Հանրապետության և թուրք ժողովրդի նկատմամբ ցուցաբերել է  վիրավորական վերաբերմունք և դիրքորոշում:

     

    Հիշեցնենք, որ Օզդեմիրը Բունդեսթագում քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին: Նա ծնվել է Գերմանիայում ՝ թուրք-չերքեզական ընտանիքում, ովքեր Գերմանիա էին գաղթել Թուրքիայից: Օզդեմիրն ինքն իրեն համարում է աշխարհիկ մահմեդական:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « January 2018 »
    Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5 6 7
    8 9 10 11 12 13 14
    15 16 17 18 19 20 21
    22 23 24 25 26 27 28
    29 30 31