• Categories

  • Թերրի Ջորջ․ ««Խոստումը»մեկ ամսվա համար չենք նկարել ֆիլմը, այլ 100 տարվա»

    Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը Երեւանում է։ Սա նրա երկրորդ այցն է Հայաստան. առաջին անգամ նա մեր երկիր այցելել է չորս տարի առաջ՝ ֆիլմի համար ուսումնասիրություններ անելու նպատակով, իսկ այսօր արդեն ֆիլմն էկրաններին է։

     

    «Երբ ոչ հայ ռեժիսորների կամ հանդիսատեսի կողմից լսում եմ, որ երբեք չէին լսել Հայոց ցեղասպանության մասին եւ զարմանում են, որ ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան մինչ օրս չեն ճանաչել այն եւ որ Թուրքիայի կառավարությունը մերժում է ցեղասպանությունը, այս առումով, կարծում եմ, ֆիլմը հաջողված է,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում էր ռեժիսորը,-Հիմնականում ֆիլմը դիտելուց հետո երկու կարծիք եմ լսել՝ մենք շատ քիչ գիտեինք Հայոց ցեղասպանության մասին եւ մենք չգիտեինք այդ մասին որեւէ բան։ Կարծում եմ՝ ֆիլմը որոշակի կրթական խնդիրներ է լուծում նաեւ այս առումով եւ, բացի այդ, մենք փորձում ենք ֆիլմի միջոցով ուշադրություն հրավիրել փախստականների խնդրին, որը մինչ օրս կա»։

     

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31