• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • «Թագավորը քո … որտե՞ղ են փողերը»

    Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, 2015 թ-ի հայտնի փետրվարյան դեպքերից հետո դեռ չէր հասցրել հրաժարվել կուսակցության ղեկավարի պաշտոնից, երբ խորտակվող նավից առաջինը դուրս թռավ Արթիկի տարածաշրջանից ԲՀԿ մեծամասնական ընտրակարգով ընտրված Մուշեղ Պետոյանը, ինչից հետո Արթիկում ձեռք բերեց Կռիս մականունը:

     

    Իսկ ծլկելու համար նախկին պետավտոտեսուչը մի քանի պատճառներ ուներ: Բանն այն է, որ 2012 թ-ին Գագիկ Ծառուկյանը իր կուսակցին 45 հազար ԱՄՆ դոլար է տալիս` հանձնարարելով Արթիկ քաղաքի  Ֆոկի կոչվող սպորտային մարզահամալիրի մի մասը վերանորոգել, սակայն ինչպես արթիկցիներն են պատմում, սպորտային համալիրը այդպես էլ չվերանորոգվեց, իսկ ստացած կլորիկ գումարը փոշիացավ Պետոյանի ձեռքով։

     

    Ու այդպես էլ, հավանաբար, այդ գումարը կմարսեր Պետոյանը, եթե անցյալ տարվա հերթական ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ ՀՀԿ-ական դարձած նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը մասնակցեց քաղաքապետի ընտրություններին եւ սկսեց եղբոր՝ Կոլի միջոցով վրեժ լուծել քաղաքի ԲՀԿ ակտիվի հետ։ Քրեական աշխարհում արդեն անուն վաստակած Կոլը սկսել է պարբերաբար ծեծել ու ստորացնել, հատկապես ԲՀԿ-ի անդամներին ու այդ կուսակցության համակիրներին։

     

    Ըստ մարզի մեր աղբյուրի, ծեծերի ու կռիվների մասին լուրերը հասել են Գագիկ Ծառուկյանին, նա էլ զանգահարել է Մուշեղ Պետոյանին պարզաբանում ստանալու  համար, թե ինչո՞ւ չի վերանորոգվում համալիրը:

     

    Մուշեղ Պետոյանը տեսնելով, որ զանգը Գագիկ Ծառուկյանի կողմից է, լայն ժպիտով միացնում է հեռախոսն ու ասում.

    -Հա~ իմ թագավոր ախպե~ր…,- ըստ ականատեսների, հեռախոսի մյուս ծայրից լսվում է`«Թագավորը քո…» եւ տարբեր սեռական բնույթի հայհոյանքների շարասյուն: Ըստ նույն աղյուրի, Գ. Ծառուկյանը վերջնաժամկետ է տալիս չվերանորոգված սպորտ դպրոցի համար նախատեսված գումարները ետ վերադարձնելու համար։

     

    Վրահաս աղետը կանխելու համար, Պետոյանը դիմում է ազդեցիկ մարդկանց, որ մեղմացնի Ծառուկյանի զայրույթը:

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Մայիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
    1 2 3 4 5 6 7
    8 9 10 11 12 13 14
    15 16 17 18 19 20 21
    22 23 24 25 26 27 28
    29 30 31