• Categories

  • Ընտրություններից առաջ փորձ է արվում վարկաբեկե՞լ գյուղապետին

    Երեկ լրավտամիջոցներում լուրեր  տարածվեցին, թե Շիրակի մարզի Փոքր Մանթաշ  գյուղի 38-ամյա Լ. Ք.-ն ոստիկանության Արթիկի բաժին է զանգահարել եւ հայտնել, որ 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Փոքր Մանթաշ գյուղի գյուղապետարանի 10 աշխատակիցների աշխատավարձերի բանկային քարտերից կանխիկանացրել է մոտ 1 միլիոն դրամ, որն էլ  գյուղապետը, որպես կաշառք տվել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական սոցիալ-տնտեսական վարչության պետ՝ Լիպարիտ Մարտիրոսյանին, գյուղապետարանի հայեցողական հաստիկացուցակները հաստատելու համար։

     

    Ինչի համար էլ համայնքի ղեկավար Ժիրայր Հակոբյանը եւ աշխատակազմի քարտուղար Գագիկ Հակոբյանը  փախուստի են դիմել, բացի աշխատավարձերից՝ յուրացնելով նաեւ  քամու պատճառած վնասների համար կառավարության հատկացված գումարները։

    Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 187 հոդվածի 3-րդ մասով եւ 314 հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի առթիվ։

     

    Համայնքի ղեկավար՝ Ժիրայր Հակոբյանը հերքելով լուրերը ասաց, որ ստահոդ լուրեր են տարածվել իր եւ Գագիկ Հակոբյանի մասին, իրենք երեկ շատ զբաղված են եղել գյուղի խմելու ջրագծերի իրականացման աշխատանքներով։

    -Գյուղից անհիմն հայտարարություն են արել, հեռախոսազանգով ոստիկանությունում տեղեկացրել, ի՞նչ կապ ունի այստեղ մարզպետարանի պաշտոնատար անձը, աշխատողների հաստիկացուցակները ավագանին է հաստատում։ Ասել են, որ քամու պատճառած վնասների համար գյուղի բնակիչները փոխհատուցումներ չեն ստացել, դրանք սուտ են, ովքեր վնաս են կրել ստացել են համապատասխան փոխհատուցումները։ Կամ ինչի՞ համար պետք է փախուստի դիմենք, մենք ավելի շատ աշխատում ենք մեր համայնքի ու մեր պետության համար։ Թե ո՞ւմ էր պետք այս աղմուկը շուտով կպարզվի, ես պատասխանատվությունից չեմ խուսափում եւ ոչ ոքից չեմ փախնում։ Զանգահարողը գյուղի հարս է եղել, իմ մոտ աշխատող նախկին գանձապահի աղջիկն է։ Մենք՝ Հակոբյաններս վեց եղբայրներ ենք, ՌԴ-ի եղբայրներս ինչքանով կարողանում են օգտակար են լինում գյուղին եւ համագյուղացիներին, էս անապահով ժողովրդից ես ինչպե՞ս կարող են ինչ-որ բան գողանամ կամ յուրացնեմ։ Իրավապահները եկել են գյուղ, բոլոր փաստաթղթերը տրամադրել ենք, կան համապատասխան մարմինները, որոնք կպարզեն եղելությունը,-փոխանցեց Ժիրայր Հակոբյանը։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30