• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ընտրակաշառքը տեղ չի՞ հասել

    Շիրակի մարզում հետընտրական մթնոլորտը դեռեւս շիկացած է մնում, մարզի մի քանի համայնքներում ԱԺ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուները դժգոհ են, խոստացված ձայները չեն ստացել եւ որոշել են անձամբ ստուգել  քվեների կորստի հանգամանքները։ Օրինակ,  Ֆելիքս Ցոլակյանին Ազատան համայնքի ղեկավարի կողմից խոստացված հազար ձայնը տեղ չի հասել։

    Բանն այն է, որ ՀՀԿ-ական Վարդան Իկիլիկյանը նախընտրական շրջանում առանց թաքցնելու հայտարարում էր, որ սատարելու է միայն  ՀՀԿ վարկանշային թեկնածու Ֆելիքս Ցոլակյանին, հիմնավորելով, որ մարզում ամենահեղինակավոր մարդը նա է, եւ մարզպետի պաշտոնում աշխատած  ժամանակ Ազատան համայնքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել։ Իսկ, ահա, ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո համայնքի ղեկավարն ու Ֆելիքս Ցոլակյանն անակնկալի են եկել։ Անգամ, ըստ մարզի մեր աղբյուրների, Ֆ Ցոլակյանի որդին՝ Վարդան Ցոլակյանը մտերիմների շրջանում ասել է, որ պետք է գյուղում տուն առ տուն շրջի, որպեսզի պարզի Ցոլակյանի անունից բաժանվող գումարը հասե՞լ է ընտրողներին, թե՞ յուրացվել գյուղապետի կողմից։

     

    Շրջանառվող այս լուրերին Վարդան Իկիլիկյանն անտարբեր է։

    -Քաղաքամերձ համայնք է Ազատանը, բոլորը մտան գյուղ, եւ բոլոր իննը քաղաքական ուժերն էլ ձայներ ստացան մեր գյուղից։ Դե մարզում 110 թեկնածուներ էին, որոնք ունեին ընկերներ, բարեկամներ, համակիրներ։ Եւ նույնիսկ ցարմացած եմ, թե ինչպես ՀՎԿ-ն  մոտ 700 ձայն տարավ գյուղից, միայն ՀՎԿ-ական Հունան Պետրոսյանին ազատանցիները մոտ 521 վստահության քվե տվեցին։ Կամ Արման Սահակյանի ստացած 200 ձայնը, որ մտնեք գյուղում հարցնեք Արման Սահակյանն ով է՝ չեն էլ ճանաչի։ Իսկ Ֆելիքս Ցոլակյանի ստացած ձայների մասով ճիշտն ասած ես էլ եմ զարմացել, ես ինքս էլ եմ ինձանից դժգոհ, միշտ իմ բնակիչների հետ զրուցել եմ իմ կուսակցության եւ Ֆելիքս Ցոլակյանի մասին ներկայացնելով գյուղում կատարված աշխատանքները։ Ընտրակաշառքին դեմ եմ եղել, ես ասել եմ, որ թողեք իմ հեղինակությամբ աշխատեմ գյուղում Ֆելիքս Ցոլակյանի ձայների համար։ Ես հարգում եմ այդ մարդուն եւ միշտ դեմ եմ եղել ընտրակաշառքին։ Ինչ մնում է ձայների քանակին, ապա ես կոնկրետ չեմ նշել, թե քանի ձայն կարող եմ ապահովել, միայն ասել եմ, որ սատարելու եմ Ֆելիքս Ցոլակյանին։ Ես գումարի հետ ընդհանրապես առնչություն չեմ ունեցել եւ առաջին անգամ եմ նման խոսակցություններ լսում։ Իսկ ՀՀԿ-ի քիչ ձայներ ստանալը իմ կարծիքով կուսակցության պասիվ աշխատանքի արդյունքն էր, քանի որ մարզում եւ մեր համայնքում ՀՀԿ շտաբները չէին գործում, իսկ գովազդային վահանակները անշուք էին ու քիչ փակցված համապատասխան վայրերում։

     

    Ի դեպ, Ազատանում մանկապարտեզի տնօրեն Ազգանույշ Մնացյանը, ով ՀՀԿ ռեյտինգային թեկնածու էր, բավարար ձայներ չհավաքեց՝ ընդհամները 100 ձայն, շատերի կարծիքով դա նույնիսկ ամոթ էր նախադպրոցական հիմնարկության տնօրենի համար։ Ըստ աղբյուրի ՀՀԿ-ական կին թեկնածուին ձայներ տալու համար, ոչ մի դերակատարություն չի ունեցել նույնիսկ գյուղապետարանում աշխատող  գլխավոր մասնագետի աշխատանքը զբաղեցնող ամուսնու՝ Արիտսակեսի  գոյությունը։ Մարզի ՀՀԿ-ական ռեյտինգային կին թեկնածուներ՝ Ախուրիկի նախկին համայնքի ղեկավար Վարդիթեր Գասպարյանը, միացյալ Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը  եւս չնչին  ձայներ ստացան, որոնք իրենց պարտվելը պատճառաբանում են կուսակցության կողմից ոչ լիարժեք աջակցությամբ, այստեղ են ասել․ <Արտը խախուտ՝ մահանան կարկուտ>։

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31