• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ընկերությունը թերանում է իր պարտականությունները կատարել

    Զովունի գյուղից բնակիչները դիմել են մեր խմբագրություն`դժգոհելով, խմելու ջրի սպասարկման որակից։ «Վեոլիա  ջուր» ՓԲԸ-ն, որը պայմանագիր ունի գյուղապետարանի հետ, թերանում է ժամանակին արձագանքել բնակիչների բարձրաձայնած խնդիրներին, վերանորոգել հաճախակի վթարվող կոյուղագծերը:

    -Ստիպված դիմում ենք գյուղապետարան, որ գան իրենք մի բան անեն, թե ինչի համար է էդ ընկերությունը չենք հասկանում, օրը երկու ժամ ենք ջուր ստանում։ Վթարները շատ են, որովհետեւ խմելաջրի ներքին ցանցը փտած է, հին ջրագծերը չեն հասցնում Զովունիի նման խիտ բնակեցված գյուղին բնականոն ջուր ապահովել,- պատմում են բնակիչները, եւ հույս հայտնում, որ խնդիրը բարձրաձայնվելու դեպքում ընկերությունն ավելի զգոն կլինի եւ արագ կարձագանքի բարձրացված խնդիրներին:

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հունիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30