• Categories

  • «Ընդունեք մեր՝ դաշտեցիներիս ներողությունը, հավատացեք՝ Դաշտում մարդիկ բարեկիրթ են, պարզապես քոսոտ մոզին գցում է նախրի անունը․․․»

     

    Լուսանկարում ապօրինի գործող ավտոլվացման կետն է եւ գյուղի աղբը, որից բողոքում են բնակիչները

    Օրերս  Ապօրինի շինարարության հետքերով․․․ համայնքապետը հարձակվել է լրագրողի վրա (Տեսանյութ) վերտառությամբ հոդվածում անդրադարձել էինք Արմավիրի մարզի Դաշտ գյուղի ղեկավար Հրանտ Պետրոսյանի կողմից իրականացված ապօրինություններին։

    Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ երբ անօրինական հողահատկացումների մասին գյուղապետին հարց էր ուղղել մեր թղթակից Գայանե Մացակյանը, վերջինս հարձակվել էր լրագրողի վրա ու վիրավորել նրան։

     

    Եվ, ահա, մեր կայքի էլ․ փոստի նամակ են ուղարկել Դաշտի բնակիչները, որը ներկայացնում ենք առանց խմբագրման։

     

    «Հարգելի «Հայկական Ժամ»-ի խմբագրակազմ, կարդացինք Դաշտ գյուղի մասին ձեր հրապարակումը։ Ցավոք հրապարակված հոդվածում գյուղապետ Հրանտ Պետրոսյանի չարաշահումների ամբողջ փունջը ներկայացված չէր, իհարկե, ոչ մի թերթ ու կայք ծավալի առումով չի էլ կարող տեղավորել այն ամբողջ փաթեթը, որն այս տարիների ընթացքում իրականացրել է Հ․ Պետրոսյանը։

     

    Ներկայացնենք ձեզ այդ ծաղկաբույլից ընդամենը մի հատված․․․

     

    Գյուղապետ ապարանցի Հրանտն Աննա անունով մի խելացի տեղակալ ուներ, ու հենց այդ աղջիկն էր գյուղապետարանի ուղեղը, որ ճիշտ հունով էր ընթանում գյուղապետարանի աշխատանքները, նրան ազատելով գյուղապետն իրեն տեղակալ նշանակեց եղբոր տղային, որը երեք տարվա մեջ մի օր աշխատանքի չի եկել։ Հրանտ Պետրոսյանը հիփոթեքով տուն է գնել եղբոր համար ու նրա տղայի անունով ստացած գումարով փակում է բանկի գումարը։ Իսկ եղբոր համար տուն էր գնել, որ հայրական տունը մնար իրեն․․․ Ստացվում է, որ Պետրոսյան գերդաստանի համար պետությունը տուն է առնում։

     

    Ու ինչու՞ միայն պետությունը, գյուղապետարանում հավաքված հարկերն էլ Հրանտի տնօրինության տակ են, ինչպես ուզում այնպես էլ տնօրինում է բյուջեն։

     

    Ավագանու նիստ է հրավիրում, գումարներ են դուրս գրում միջոցառումների համար, սակայն գյուղացիներիցս ոչ մեկ չի էլ լսում այդ միջոցառումների մասին․․․

     

    Կադաստրի նախկին աշխատակից Գագո կար, չգիտես ինչ անօրինական տեղեկանքներ տվեց, քաղվածք հանեց, ու Գագո Դաշտում դարձավ հողատեր։

     

    Գյուղում ցայտաղբյուր կար՝ գյուղապետարանի դիմաց, այնքան չարակամ ու նախանձ մարդ է, որ այդ ցայտաղբյուրի ջուրը փակեց։ Գյուղի տղաները միավորվեցին բերեցին այդ չորացած ցայտաղբյուրի կողքին նորը կառուցեցին․․․

     

    Գյուղապետարանում գրանցված աշխատողներ կան, որ տարիներով աշխատանքի չեն գալիս, բայց աշխատավարձ են ստանում՝ կիսվելով Հրանտի հետ։

     

    Եվ, ի վերջո, հարգելի լրագրողներ, եկեք մեր գյուղ ու այստեղ փնտրեք Հրանտ Պետրոսյանի ընկերներից մեկին՝ չեք գտնի, նա ընկեր չունի, բոլորն են նրանից երես թեքել ու այսպես անամոթ ու անպատկառ նա հարձակվում է լրագրողների վրա ու դեռ մի բան էլ ինքը հոխոռտում․․․

     

    Ախոռից դուրս եկածից ավելին սպասել չէր էլ կարելի․․․

     

    Ընդունեք մեր՝ դաշտեցիներիս ներողությունը, հավատացեք Դաշտում մարդիկ բարեկիրթ են, պարզապես քոսոտ մոզին գցում է նախրի անունը․․․»։

     

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31