• Categories

  • Էրդողանը Պուտինի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը

     

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

    «էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Էրդողանը խոսել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի մասին.

    «Թուրքիան  Ղարաբաղի հարցում կշարունակի Ադրբեջանին սատար լինել։ Առաջիկա կամ մյուս շաբաթվա ընթացքում Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անձամբ եմ այդ հարցի մասին խոսելու նրա հետ, քանի որ այս պարագայում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է։ Եթե իրականում Պուտինը զբաղվի այդ գործով, ապա արդյունք ստանալը ավելի կհեշտանա»։

    Աղբյուրը հիշեցնում է, որ Էրդողանը երկօրյա այցով մեկնել էր Ադրբեջան՝ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությանը։

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31