• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Զովանանք՝ ջերմային բարձր ֆոնին

    Հարավ- Արևմտյան թաղամասում գտնվող ԽՍՀՄ-ի տարիներին գործող ջրագնդակի մարզադպրոցն այսօր դարձել է լողավազանային ժամանցային կենտրոն:
    Այս շոգ օրերին մանուկներն ու պատանիները, մեծերի հետ միասին զովանում են լողավազանում: Մեխանիկական ֆիլտրացիայի միջոցով անընդհատ ախտահանվում է ջուրը, լողավազանում գործում է սրճարան, հացատուն, շոգեբաղնիք: Այցելուներն օրվա ընթացքում մատչելի գներով կարողանում են նաեւ սնվել:
    Լողացողների համար տնօրինությունը ստեղծել էր բոլոր հարմարությունները ՝ պետքարան, լոգանքի մինի սրահ, հանդերձարաններ:
    Վճարելով մեկ օրվա համար մեծահասակներին`1000, փոքրերին` 500 դրամ, ամառվա տապին մարդիկ ընտանիքներով կամ ընկերական խմբերով կազմակերպում են իրենց հանգիստը:
    Լողավազանում լողացողներին հսկում էին փրկարարները, ամենուր մաքրություն էր՝ կանաչապատված փոքրիկ եղևնիներով: Ժողովրդի կողմից սիրված այս լողավազանը անվանակոչվել է «20 կոպեկ»:
    Ըստ լողավազանի տնօրեն Շավարշ Շախկուլյանի, լողավազանում ստեղծվել են պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան ընտանեկան ջերմ միջավայրում իրենց հանգիստը կազմակերպեն: Ձեռնարկված են անվտանգության բոլոր միջոցները, այցելուների հանգիստը անվտանգ կազմակերպելու համար: Լողավազան այցելելու համար տարիքային սահմանափակում չկա, սա մի հաճելի ժամանցային վայր է, որտեղ մարդիկ օրվա ընթացքում վայելում են իրենց հանգիստը:
    Մանրամասները` տեսանյութում

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31