• Categories

  • Զոհերի ու քցվածների ձնագունդն Արագածոտնից

    Արագածոտնի մարզի Հնաբերդի բնակիչները մեր կայքին տեղեկացնում են,  որ նոյեմբերի 5-ին կայացած  Ծաղկահովիտի  ՏԻՄ  ընտրություններն անասելի սեպ են խրել իրենց համայնքի  և Ծաղկահովիտի բնակիչների միջև՝ ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ  Սարգիս  Սահակյանի  շնորհիվ:

     

    Ըստ բնակիչների` «Այսօր  մարզում մի  խաղաղ տուն չես գտնի՝  Սարգիս Սահակյանն ինքնաքգլուխ  խառնվելով  ՏԻՄ  ընտրություններին, խաբեց  թե՛ Հնաբերդի համայնքապետ Գոռ  Հունանյանին, թե՛ բոլորիս՝ Հնաբերդում տուն չկա, որ խառնած չլինի…»:

     

    Բնակիչների խոսքերով,  Ս.Սահակյանը  ստվերում գործել է ՀՀ նախագահի անունից՝ ի շահ իր անձնական գրպանի և վարկանիշի:

    Հուսահատված ու շվար հնաբերդցիք մոլորված՝  վկայակոչում էին  Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ՝ հանրաճանաչ Պարգևին, ով նախկին մարզպետ, նույն ինքը՝ Սարգիս Սահակյանի պարտադրմամբ  դպրոցների տնօրեններից ուսուցիչների նշանակման համար գումարներ էր հավաքում, ինչի արդյունքում  Պարգեւն   այսօր պատիժը կրում է  ՔԿՀ-ներից մեկում, իսկ Սարգիս Սահակյանը շարունակում է իր խարդախությունները:

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31