• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Երկու «սիրունները» ապավինում են իրար՝ գովեստի եւ գնահատանքի խոսքեր շռայլում

    Ավարտվեցին ԱԺ ընտրությունները:  Ձեւավորվեց հերթական, բայց թերեւս հայոց իրականության մեջ ամենախայտառակ խորհրդարանը, որտեղ օլիգարխիայից բացի կունենանք նաեւ մեր նորօրյա աղաների մտերմուհիներին: Տեղի ունեցան «մեծ փոփոխություններ», այսուհետ «հղպացած» պաշտոնյաների մտերմուհիները ԱԺ-ում կզբաղեցնեն իրենց տեղերը, լծվելով «լուրջ» ու «օրինաստեղծ» իրենց գործին:

     

    Այն պատկերը որն այսօր ունենք, արդյունքն է ռեյտինգային թեկնածուների առեւտրի, երբ յուրաքանչյուր ոք հանուն իր գոյության հարատեւման ընտրաձայներ «գնեց»:

     

    ՀՀԿ-ն քաղաքական թատերաբեմ հանեց Կարենին, Վիգենին, Տարոնին, Արփինեին, Արմենին…

     

    Թարմությունն այս չարդարացրեց իրեն, նրանց կողմից ողջ նախընտրական քարոզարշավը ինքնասիրահարվածության հարթակի վերածվեց: Մեծ հաշվով նրանք տանուլ տվեցին ու եթե ռինգում չլինեին ռեյտինգայինների քաղաքական առեւտուրը, ապա հստակ էր հանրապետականները կհայտնվեին ողբալի ու խաղից դուրս վիճակում: Ձեւավորված հնգյակի խոսքերին ընտրողներն այդպես էլ լուրջ չվերաբերվեցին եւ այսօր փաստ է: Փաստ է նաեւ, որ նրանց դերակատարումը այս ԱԺ-ում այդպես էլ զրոյից չբարձրացավ եւ այդ մասին լավատեղյակ է թե իշխող քաղաքական ուժը, թե ընտրողը:

     

    Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում. «Չկա չարիք, առանց բարիք»: Այս քարոզարշավի ընթացքում չնայած քաղաքական անարդյունավետությանը՝  վարչապետ Կարենի եւ Արդարադատության նախարար Արփինեի հարաբերություններում առաջընթաց կա: Այս երկու «սիրունները» չգնահատվելով ընտրողների կողմից, կարծես թե ապավինում են իրար, շռայլում գովեստի եւ գնահատանքի խոսքեր: Այս օրերին վարչապետը բարեփոխումների անվան տակ պայքարում է, որ Արփինեն մնա իր տիրույթում, ինչը միանշանակ չի ընդունվում բարձրագույն իշխանավորի կողմից: Սակայն հաշվի առնելով, որ Արփինեն ընտելացել է տերերի հաճախակի փոխոխությանը, հետեւաբար նա կմնա Կարենի արդարադատության նախարարը:

    Առաքել Իսաջանյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Ապրիլ 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30