• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Երկու թուրք գեներալներ ապաստան են հայցել Գերմանիայում

    Bild-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին գրում է.Երկու թուրք գեներալներ, որոնք, հավանաբար, մասնակցել են անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում կազմակերպված պետական հեղաշրջման փորձին, ապաստան են հայցել գերմանական Մայնի Ֆրանկֆուրտում:

    Պարբերականի տվյալներով՝ նրանք ապաստանի հայցադիմում են ներկայացրել երկուշաբթի, Ֆրանկֆուրտի օդանավայականում:

    Ավելի վաղ մի քանի տասնյակ թուրք զինվորականներ, որոնք ծառայում էին ՆԱՏՕ-ի գերմանական ռազմաբազաներում, դիմել էին Գերմանիայի իշխանություններին՝ խնդրելով իրենց ապաստան տրամադրել, քանի որ, նրանց պնդմամբ, Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո հարկադրված են եղել լքել Գերմանիայում ՆԱՏՕ-ի բազաներում իրենց պաշտոնները:

    facebook tweeter vkontakte odnoklassniki