• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Երեխաների պատվաստման համար ծնողները ստիպված են գյուղից գյուղ գնալ

    Շիրակի մարզի Փանիկ գյուղն ու հարակից համայնքները սպասարկող առողջության կենտրոնի տնօրեն Ամբակում Սերոբյանի գործունեությունից դժգոհողները կայքին դիմելով տեղեկացրին, որ  երեխաների պատվաստումների համար համար կենտրոնի տնօրենը պարտադրում է, որպեսզի գյուղերից ծնողներն իրենց երեխաների ու բուժքույրերի հետ միասին գնան Փանիկի առողջապահական կենտրոն։

    -Ամբակում Սերոբյանի հիմնարկությունը գովազդվելու համար մենք ծնողներս եւ երեխաները փաստորեն պետք է մեր բան ու գործը թողած վազենք Փանիկ, որ երեխաները պատվաստվեն, ինչ է թե միայն Փանիկի անունը տան։ Մեր գյուղերում եթե կան լավ ամբուլատորիաներ էլ ինչի՞ համար հասնինք Փանիկ։ Էդ փառասիրությունը ինչի՞ համար է, մի՞թե առողջապահության նախարարությունը տեղյակ չի, կամ մարզային իշխանությունները էս ի՞նչ անկարգուկանոն ոլորտ է, ոչ ոք իրարից տեղյակ չէ, մենք ժողովուրդն է մեջտեղը տուժվում։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30