• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Եվրատեսիլի կիպրոսցի պատվիրակը հայերեն է երգում. «Երազ իմ երկիր հայրենի»

    «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին առաջարկել էր տոնել բազմազանությունը։ Կիպրոսի պատվիրակն արձագանքել է նրա կոչին և հայերեն երգել։

    «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես էր եկել նոր նախաձեռնությամբ։ Նա «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին առաջարկել էր հայկական ազգային երգ երգել։ Նրա կոչին առաջինն արձագանքել էր Գերմանիայի պատվիրակ Լևինային, իսկ նախօրեին Կիպրոսի պատվիրակ Հովիգն է երգել հայերեն, գրում է armeniasputnik.am-ը։

    «Կիպրոսից Հովիգն ընդունեց իմ մարտահրավերը և կատարեց հայերիս համար մի շատ թանկ երգ։ Բրավո»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Արծվիկը։

    «Եվրատեսիլ-2017» մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի ներկայացուցիչը՝ Արծվիկը, ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:

    Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

    «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթում Կիպրոսը ներկայացնող Հովիգը (Hovig) մրցույթում կկատարի Gravity երգը:

    Կիպրոսն առաջին երկիրն էր, որը հրապարակել էր իր մասնակցի անունը։ Հայկական արմատներ ունեցող երգիչը 27 տարեկան է, մասնագիտությամբ՝ մարքեթոլոգ: Նախքան երաժշտի կարիերան սկսելը աշխատել է որպես աուդիտոր: Նա վոկալի դասեր է ստացել, պրոֆեսիոնալ կիթառար է և դաշնակահար, ջազային երաժշտության սիրահար:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Ապրիլ 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30