• Categories

  • Եվրախորհրդարանը ուսումնասիրելու է Ադրբեջանի նախագահական ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալը

    Ինչպես հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը,Եվրախորհրդարանը մոտ ապագայում պատրաստելու է «Կոռուպցիան և մարդու իրավունքները երրորդ երկրներում» փաստաթուղթը, որում անդրադարձ է կատարվելու Ադրբեջանի նախագահական ընտանիքի մասնակցությամբ և վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալին:

    «Կոռուպցիան և մարդու իրավունքները երրորդ երկրներում» փաստաթուղթը ներկայացնում  է կոռուպցիայի դեմ պայքարում և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Եվրամիության անելիքները:

    Փաստաթղթում նշվում է, որ կոռուպցիան չափազանց մեծ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների համար, և որ այս տեսանկյունից կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց մեծ նշանակություն ունի: Փաստաթղթում միևնույն ժամանակ ներկայացվում են կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներ:

    Եվրախորհրդարանի տարածած հայտարարության համաձայն` Ադրբեջանի մասնակցությամբ 3 մլրդ դոլարանոց կոռուպցիոն սկանդալի պայթելուց հետո 96 եվրապատգամավորներ առաջարկել են փոփոխություններ կատարել այս փաստաթղթում:

    «Ադրբեջանական լվացքատուն» անվանումն ստացած կոռուպցիոն սկանդալի ուսումնասիրությունից պարզված հանգամանքների արդյունքում Եվրախորհրդարանը խստորեն քննադատում է եվրոպական որոշումներ կայացնողների վրա ազդեցություն ունենալու Ադրբեջանի քայլերը: Նախատեսվում է իրականացնել համակողմանի ուսումնասիրություն եվրոպական գործիչների վրա հնարավոր ազդեցություններն ուսումնասիրելու ուղղությամբ: Եվրախորհրդարանը եվրոպական կառավարությանը կոչ է անում ձեռնարկել խստագույն քայլեր՝ կանխելու կոռուպցիոն երևույթները»,- ասվում է հայտարարության մեջ:

    facebook tweeter vkontakte odnoklassniki