• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Եվս մի «Արվեստի կենտրոն» փակման եզրին

    Արդեն իսկ գաղտնիք չէ ՛՛Գաֆէսճեան Թանգարան՛՛ հիմնադրամում մայիս 2-ին կատարված մոտ 40%-ով աշխատակիցների հաստիքների և աշխատաժամանակի կրճատումը, որի պատճառով թանգարանն արդեն աշխատում է շաբաթը երեք օր գրաֆիկով:

    Դեռևս ձմռանը ՛՛Գաֆէսճեան Թանգարան՛՛ հիմնադրամը Հայսատանից արտահանեց պահեստավորված բոլոր արվեստանմուշները, որը կազմում էր մոտավորապես երեք կոնտերներ: Ինչպես նաև Սասունցի Դավիթ սրահում ցուցադրվող Լիբենսկի Բրիխտովա Հայաստանի համար ցուցադրության բոլոր նյութերը և Թամանյան այգում ցուցադրվող Լին Չեդուիքի (Մեծ Բրիտանիա) երեք ստեղծագործությունները, որոնք ապամոնտաժվեցին և հետ ուղարկվեցին ԱՄՆ՝ նոր սերունդներին զրկելով աշխարհահռչակ արվեստագետների գործերին ծանոթանալուց:

    Վերլուծելով առկա փաստերը համոզվում ես, որ ՛՛Գաֆէսճեան Թանգարան՛՛ հիմնադրամն ունի կամ ֆինանսական խնդիրներ, կամ էլ չի տեսնում իր հետագա գործունեությունը Հայաստանում: Սակայն փաստ է, որ Գաֆէսճեան Ընտանիքը վերջերս վաճառեց իր և Հովնանյան ընտանիքի միջև կռվախնձոր դարձած Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի համար նախատեսված շենքը մոտավորապես 57 մլն. դոլարով:

    Մեր մտահոգությունը կայանում է նրանում է, որ Գաֆէսճեանի հավաքածուները կամաց-կամաց հետ են ուղարկվում, իսկ թանգարանի շենքի համար փորված փոսը մնում է անփոփոխ: Կասկադ համալիրի առկա կարգավիճակը մտահոգիչ է, որն էլ առիթ է տալիս մտածելու, որ մոտ ապագայում Կասկադ համալիրում կարող են հայտնվել նորանոր սրճարաններ և այժմյան գեղատեսիլ վայրը կարող է վերածվել խրախճանքների վայրի:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31