• Categories

  • ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագիրը թույլ կտա ևս 25 տարի պահպանել «հայկական կոնյակ» անվանումը

    Ռուսական РБК տնտեսական ուղղվածության կայքն անդրադարձել է հանգամանքին, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրով կոնյակ արտադրող հայկական ընկերությունները կարող են առաջիկա 25 տարիներին «հայկական կոնյակ» անվանումով խմիչք ներկայացնել Եվրամիությունում:

     

    Այս մասին հայտնում է РБК-ն, վկայակոչել է փաստաթղթի այն հատվածը, ըստ որի «կոնյակ» անունը ֆրանսիական պաշտպանված աշխարհագրական անուն է, և Երևանի հետ համաձայնագիրը ենթադրում է, որ առաջիկա 25 տարիներին հայ արտադրողները կկարողանան օգտագործել «կոնյակ» անունը և արտահանել այն նույն պայմաններով և նույն անունով, ինչ այժմ:

    Լրատվամիջոցը տեղեկացրել է նաև, որ Եվրամիությունը Հայաստանին տեխնիկական և ֆինանսական աջակցություն կտրամադրի, որ հայ արտադրողները կարողանան աստիճանաբար հրաժարվել «կոնյակ» անվանումից և անցնեն «բրենդի»-ին: «Եվրամիությունը կմեծացնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը, 2017-2020 թթ. կտրամադրվի մոտ 160 միլիոն եվրո»,-համաձայնագրից մեջբերում է կատարել РБК-ն:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31