• Categories

  • «Եկել եմ, որպեսզի ավելի լավ ծանոթանամ արմատներիս». Դավիթ Օհանջանյան

    ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն»  ծրագիրը թևակոխեց  6-րդ փուլ, որիբացման հանդիսավոր արարողության ընթացքում  «Հայերն այսօր»-ի  թղթակիցը զրուցել է նրանցից երկուսի հետ:

    Հայկ Եգանյան, 16 տարեկան, Հորդանան

    -Ես եկել եմ Հորդանանից, որտեղ մինչև 6-րդ դասարան սովորել եմ «Յուզբաշյան-Գյուլբենկյան» հայկական դպրոցում, որից հետո տեղափոխվել եմ ուրիշ դպրոց: Հիմա պետք է 11-րդ դասարան հաճախեմ, որը սակայն հայկական դպրոց չէ: Որոշել եմ ատամնաբույժ դառնալ և ընդունվել համալսարան, երևի բարձրագույն կրթությունս շարունակեմ Հայաստանում:

    Առաջին անգամ եմ Հայաստանում. մեր հայոց լեզվի ուսուցչուհին է պատմել այս ծրագրի մասին, և ես ցանկություն հայտնեցի մասնակցել ծրագրին:

    Մինչ Հայաստան գալս՝ շատ եմ լսել Արարատ լեռան, Հայոց ցեղասպանության  մասին, տեսել եմ Երևանի մասին պատմող տեսաֆիլմեր: Հիմա արդեն առիթ ունեմ սեփական աչքերով տեսնելու Հայաստանը, Երևանը: Հուսով եմ, որ այս օրերի ընթացքում շատ  բան կտեսնեմ ու  շատ նոր ընկերներ կունենամ:

    Դավիթ Օհանջանյան, 16 տարեկան, Շվեդիա, Ուպսալա

    -Ծնվել եմ Շվեդիայում, շատ հայեցի ընտանիքում, ուր պահպանվում են հայկական բոլոր ավանդույթները, մայրենի լեզուն է իշխում մեր ընտանիքում: Ծրագրի մասին  լսել եմ  ծնողներիցս: Եկել եմ, որպեսզի ավելի լավ ծանոթանամ արմատներիս:  Ես Հայաստանում  շատ եմ եղել, սակայն այս անգամ Հայաստանի վայրերով կշրջեմ  Սփյուռքից եկած իմ տարեկիցների հետ. կարծում եմ՝  այդպես ավելի հետաքրքիր կլինի: Մենք Հայաստանում  շատ հարազատներ, ծանոթներ  ունենք.  համոզված եմ, որ ծրագրի շրջանակներում ես նոր հարազատներ ձեռք կբերեմ: Ցանկալի է, որ երիտասարդական համահայկական այսպիսի ծրագրեր շատ լինեն որի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում ապրող հայորդիները ծանոթանան, շփվեն միմյանց հետ, համագործակցեն հետաքրքիր ծրագրերի շուրջ:

     Զրուցեց Կարինե Ավագյանը

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30