• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Եթե ցանկացած աղբ ձեր համար կինո է, վայելեք

    Հարգելի հանդիսատեսներ, էդ կյանք ու կռիվը ընդլայնվել ու տարածվել է ,,չհասկացված հանճարների,, շրջանում եւ դարձել կյանքի կռիվ։
    Ես մի բան չեմ հասկանում, եթե մարդիկ չեն հավանել էդ ֆիլմը (հեռը մեզանից՝ ինչպես ժամանակին Յա Գարեգին Նժդեն) ու կարծիք են հայտնում դրա մասին, հավանողներն ինչո՞ւ են կատաղի հարձակումներ գործում չհավանածների վրա ու անձնական վիրավորանքներ հասցնում։ Ընդ որում՝ ով չի հավանել, հիմնավորում է, թե ինչո՞ւ չի հավանել, ով հավանել է, կառչում է էդ հիմնավորումներից ու փորձում հերքել, առանց հիմնավորելու սեփական կարծիքը։
    Դե կներեք, հազար ներողություն, ինչո՞ւ եք որոշել ստիպել բոլորին հավանել ձեր հավանածը։
    Զորօրինակ՝ եթե ձեր քիմքը ,,կետչուսով,, շաուրմային է ընտելացել ու մեկը քաղցր սոուսով բադի միս է սիրում եւ ասում է, որ շաուրման ուտելու բան չէ, պատրաստ եք խմբավորվել ու մարդ ոչնչացնել։
    Կամ արմենչիկի ,,երգարվեստի,, բազմահազարավոր երկրպագուները ոտատակ կարող են տալ իտալացի կաստրատների արիաների երկրպագուներին, եթե վերջիններս ասեն, որ արմենչիկն ուղղակի լսելու բան չի։ Սկսում են պահանջել, որ արմենչիկ լսես միակ պատճառաբանությամբ՝ ,,որ չես լսել, ինչպե՞ս կարող ես նրան քննադատել,,։ Հա, կարող եմ՝ անտանելի է ինձ համար մակերեսային, մտացածին, անհեթեթ ու լալահառաչ ժողարվեստ կոչված աղբը։
    Նույնը կինոն։ Եթե ցանկացած աղբ ձեր համար կինո է, վայելեք, միայն թե մի համարձակվեք մարտնչել մարդկանց հետ ու վիրավորել նրանց, եթե նրանք ձեր հրամցրած ցածրորակ կինոն չեն սիրել։

     

    Գայանե Առուստամյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31