• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Եթե չեք տեսել «Մերժվածը» հեռուստասերիալի վերջին սերիան` զանգեք միլպետը կպատմի

    Լուսանկարն արված է սույն թվականի մարտի 31-ին, ժամը` 21:00-ին: Լուսանկարում Ոստիկանության Գավառի բաժնի պետ Արա Քոչարյանի առանձնասենյակն է: Ու մինչեւ Գավառի ոստիկանության պետը դունչը ձեռքին հենած «Մերժվածը» հեռուստանովելի հերթական սերիան էր դիտում, ԱԺ պատգամավորության թեկնածու Կարեն Բոթոյանը, նորատուսցի կրիմինալի հետ Գավառի տարածքում ընտրակաշառք էր բաժանում:

     

    Բայց ոստիկանության անտարբերությունը միայն ՀՀԿ-ի նկատմամբ չէր, այդ նույն միջոցին Գավառ քաղաքի «Խալդի» հյուրանոցի տարածքում ծրարներ էր բաժանում նաեւ Ծառուկյան դաշինքի համար կռիվ տվող, ոստիկանության նախկին գնդապետ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը: Ինչպես ականատեսներն են պնդում, վերջինս իրեն պատկանող  30 300 պետհամարանիշի, Լեքսուս մակնիշի ավտոմեքենայից, Վազ 21-21 եւ Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի վարորդների ծրարներ է փոխանցել ու արագ հեռացել քաղաքից:

     

    Հավանաբար, գնդապետն ու կրիմինալը լավ են ուսումնասիրել ոստիկանության նախասիրությունները, այդ իսկ պատճառով հարմար ժամ էին ընտրել` չարագործության համար: Իսկ ոստիկանության անտարբերությունն ու անգործությունը հասկանալու համար, պարտադիր չէր ունենալ յուրահատուկ հոտառություն, կամ էլ տիրապետել գուշակության արվեստին, բավական է միայն ուսումնասիրել Գավառի տարածքում կատարված վերջին հանցագործությունները, որպեսզի հասկանալ, որ մարդկանց այստեղ Բոլիվուդն իր սցենարներով ավելի է հուզում, քան մարդկանց ճակատագրերն ու անգամ կյանքը:

     

    Դեռ վերջերս էր, որ Գավառի կենտրոնում հրազենային վնասվածքներից մահացավ Գեղարքունիքի փոխմարզպետի որդին: Իսկ մարդասպանի հետ նրանց կոնֆլիկտը հասունացել էր դեպքից շաբաթներ առաջ, եւ, միգուցե, հնարավոր լիներ խուսափել այդ ողբերգությունից, եթե ոստիկանությունը կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեր, բայց…

    Ի դեպ, ընդհամենը վերջերս Գավառի ոստիկանության բաժինը լավագույն բաժին էր ճանաչվել եւ փոխանցիկ դրոշը ստացել:

    Սերիալագիտությու՞նն է Ոստիկանությունում գնահատվում, թե՞…

     

    Ցավոք, հնարավոր չի եղել պարզել, թե այդ միջոցին Ոստիկանության մարզային վարչության պետ Արսեն Ադամյանն ինչով է զբաղված եղել:  Սակայն հաշվի առնելով, որ Արա Քոչարյանը նախկինում եղել է մարզային վարչության շտաբի պետը, եւ համարվում է Արսեն Ադամյանի կադրը, դժվար չէ պատկերացնել, որ նախասիրություններն էլ նույնը կլինեն:

     

    Հ.Գ. Իսկ Շանթ հ/ը-ից իրենց էժանագին ու ցածրորակ սերիալը գովազդելու համար ոչինչ չենք ակնկալում:

    Աննա Գրիգորյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Մայիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
    1 2 3 4 5 6 7
    8 9 10 11 12 13 14
    15 16 17 18 19 20 21
    22 23 24 25 26 27 28
    29 30 31