• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Եթե Հիպոկրատը իմանար․․․ ծննդկանն ու նորածինը մնացել են բախտի քմահաճույքին

    Հայկական Ժամ խմբագրությանն է դիմել Աշոցքի բնակչուհի Սարինա Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ իր աղջկան՝ 19-ամյա Մարիամ Խաչատրյանին հուլիսի 31-ին, արյան զարկերակային բարձր ճնշումով  տեղափոխել են Աշոցքի «Սուրբ Տիրամայր Նարեկ» բարեգործական հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժին, որտեղ ինչպես Սարինան է պնդում, գինեկոլոգ Անտոնինա Դադայանն անտարբերության է մատնել հղի կնոջը։ Արդյունքում Մարիամին տեղափոխել են մայրաքաղաք՝ Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ։

     

    Ծնվել է Մարիամի առաջնեկը՝ տղա երեխա։ Երեք օր անց ծննդկանն ու նորածինը դուրս են գրվել հիվանդանոցից՝ վերադարձել Աշոցք, սակայն երկու օր անց Մարիամին նորից տեղափոխել են հանրապետական ծննդատուն՝ առողջության հետ կապված խնդիրների պատճառով, իսկ 6 օրական երեխային խնամում է  տատիկը՝ Սարինան։ Վերջինս պատմում է, որ Աշոցքի հիվանդանոցում նույնիսկ մերժել են երեխային մանկական կաթ տրամադրելու խնդրանքը, տատիկը արդեն քանի օր է երեխային թեյով է պահում։ Լրագրողական խմբի այսօրվա այցից հետո միայն Սարինային տրամադրեցին մանկական կաթը, որն ուտելուց հետո երեխան երկար ու հանգիստ քնել է։ Իսկ համայնքի ղեկավար Արթուր Ալոյանը գումարային աջակցություն ցուցաբերեց, որպեսզի անապահով ընտանիքը երեխային լոգանքի պարագաներ եւ մանկական կաթ գնի։

    -Աշոցքում աղքատները միշտ ել տուժվել են, սա առաջին դեպքը չէ այստեղ,-ասում է Սարինան, ու ավելացնում,- Եթե աղքատ չլինեինք, օրինակ լինեինք ախրքյալաքցի Դադայանը իմ երեխայի հետ այդպես չէր վարվի։ Աղջկաս բոթելով ասել է․ «Հե՜յ աղջի, դու հըլը էստեղ ե՞ս, ինչի՞ չես գնում Գյումրի կամ Աշտարակ»։ Իսկ երբ Երեւանից դուրս գրվեց աղջիկս եկավ տուն, վատացավ տարանք սկոռիով Աշոցքի հիվանդանոց, հերթապահ բժիշկը, երբ զանգահարեց Դադայանին, նույնիսկ չբարեհաճեց գալ, ասեց․ «Թեկուզ կռեսլոին էլ սատկի չեմ գա, իրա մաման իմ հետ կռված է ես չեմ գա․․․»։

     

    Աշոցքի բնակչուհի Սարինան պատմում է, որ գինեկոլոգիայի բաժնի վարիչն է չափել Մարիամի ճնշումը, ներարկել է,  240/100-ից իջեցրել 140/90 եւ ճանապարհել Երեւան։

    70-ամյա բժշկուհին՝ Անտոնինա Դադայանը տեսնելով լրագրողիս ու բողոքող կնոջը ծղրտաց․

     

    -Սարինա դու շանտաժիստ ես, դու բոլորին շանտաժ ես անում։ Էս ողջ պատմությունը թյուրիմացություն է, չի եղցել նման բան, հորինում ես․․․

     

    Ըստ հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Սարգիս Վարդանյանի, Մարիամին երկու կարդիովիրաբույժներ, ովքեր Աշոցք են եկել Իտալիայից հետազոտություններ անցկացնելու նպատակով, հետազոտել են եւ էխոգրաֆիա անելուց հետո պարզել, որ աղջկա մոտ կա միջնախասրտային դեֆեկտ։ Արյան շրջանառության թեթեւ խանգարումով եւ խորհուրդ տվել ծնունդն իրականացնել կեսարյան հատումով։

     

    -Երբ Մարիամը եկել էր ծննդաբերելու, մեր բժիշկները առաջնորդվեցին այդ դեւիզով։ Մարիամին տեղափոխեցին Գյումրի, այնուհետեւ Երեւան,- ասում է Ս․ Վարդանյանը։

    Իսկ Աշոցքում պատմում են, որ «Սուրբ Տիրամայր Նարեկ» բարեգործական հիվանդանոցը կորցրել է իր երբեմնի բարի համբավը՝ բարեգործականից դառնալով «թայֆայական»։ Հիվանդանոցի վարչական մասի տնօրեն Հայր Մարիոյի թարգմանչուհի՝ Հասմիկ Համբարյանը, լինելով իտալացի Մարիոյի մտերմուհին, կարողացել է գրավել հիվանդանոցի վարչական մասի փոխտնօրենի պաշտոնը, իր ձեռքն է վեցրել հիվանդանոցի կառավարումը եւ իր յուրային բժիշկներին տվել է արտոնություններ եւ կամայական վերաբերմունք հիվանդների նկատմամբ։

     

    -Ում ուզե կազատե աշխատանքից, էլ շտապ օգնություն, էլ հավաքարար ու բժիշկ, ով բողոքի մեկից, մարդկանց КГБ-ով  գվախեցնե, որբերի փողերով, աղքատների բերնեն կգդրե  արդեն տուն է առե Երեւանում, հիվանդանոցի բյուջեին ախպերն է տեր կանգնե, հարսը տեղեկատուն է։ Էս կառույցը պետք է փոխվի, սա հիմա մեր մոդը կկոչվի Հասմոյի հիվանդանոց։ Մեգը չկա, օր ըսե էդ երբ սովորավ ում փողերով, գոյնա գրեք իտալացիներն իմանան, թե ում կուղարգեն էդ բարեգործությունները,- պատմում են մարդիկ ու լրագրողիս հավատացնում, որ Իտալիայից ուղարկված օգնությունները Աշոցքում փոխվում են,- Իրանց հագուկ շորերն են մեզ տալիս, Իտալիայից ուղարկածները ծախում կամ իրենք հագնում։ Անառխյան խժռեց Մարիոյին էլ, բարեգործներին էլ․․․

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31