• Categories

  • Եթե կա Ադրբեջանի «սև ցուցակ», պատիվ ունեմ այնտեղ հայտնվելու. Դանիել Դեքեր

    Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերն արդեն 17-րդ այցն է կատարում Հայաստան։

    Երգչի այս անգամվա այցի նպատակը Արցախի անկախության և Շուշիի ազատագրման 25 ամյակներն են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Դեքերը մանրամասներ ներկայացրեց իր նախագծից։

    «Սեպտեմբերի 3-ին Արցախում կլինեմ «Իմ Արցախ» նախագծով։ Համերգի ընթացքում երկու պրեմիերա կլինի՝ «Արաքս» և «Իմ Արցախ» ստեղծագործությունները։ «Արաքս»-ի խոսքերի հեղինակը ես եմ, երաժշտությունն Արա Գևորգյանինն է։ Երգը հենց գետի մասին է, գրել եմ այն հեռանկարով, որ գետը խոսի ժողովրդի հետ։ Իսկ «Իմ Արցախ» երգը հարցազրույց է Արցախի ու քաջ ժողովրդի միջև։ Շատ ուրախ եմ, որ բեմը կիսելու եմ իմ ընկերների՝ սիրված երգիչներ Համլետ Գևորգյանի, Լեյլա Սարիբեկյանի, Անահիտ Շահբազյանի, Եվա Եգանյանի հետ»,- ասել է երգիչը։

    Դիտարկմանը, թե նա ինչպիսի վերաբերմունք ունի Ադրբեջանի «սև ցուցակի» մասին, որտեղ կարող է հայտնվել նաև ինքը, ամերկկացի երգիչը պատասխանեց. «Եթե կա սև ցուցակ, պատիվ ունեմ այնտեղ գտնվելու։ Այն ժամանակից, երբ գրեցի «Ադանա» ստեղծագործությունը, արդեն համոզված էի, որ ցուցակը պատրաստ է ինձ համար։ Ես նորմալ եմ համարում դա, քանի որ կանգնած եմ ճշմարտության կողքին»։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « January 2018 »
    Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5 6 7
    8 9 10 11 12 13 14
    15 16 17 18 19 20 21
    22 23 24 25 26 27 28
    29 30 31