• Categories

  • Դպորցի ճանապարհը դժվար է երկար, բայց ոչ գյուղապետերի զավակների համար

    Լուսանկարում՝ Հացաշենի դպրոցի  կիսախարխուլ հորատ զուգարանն է:

     

    Արագածոտնի մարզի Հացաշեն համայնքի ութամյա դպրոցում դեռ նավթով են ջեռուցվում դասասենյակները: Դպրոցի ներսում սանհանգուց չկա, դրսի անմխիթար պետքարանից են օգտվում երեխաները։ Գյուղում հացաշենցիների երեխաները ձմեռվա բքին ու ցրտին հաղթահարելով դպրոցի երկար ճանապարհը  մի կերպ են տուն հասնում, իսկ գյուղապետ Ավետիք Դավթյանը որդիները դպրոց եւ տուն են փոխադրվում  չինովնիկ հայրիկի BMW X5  ջիփով։

     

    Հ.Գ. Դպրոցներին վերաբերվող խնդիրներին հետամուտ չլինելու համար, գյուղապետերն արդարանում են, թե դա համայնքին պատկանող ենթակառուցվածք չէ, եւ իրենք պարտավոր չեն այնտեղ եղած խնդիրները լուծել համայնքային բյուջեով: Սակայն մի բան մոռանում է այդ տեսակը, որ համայնքում գործող դպրոցը ծառայում է նույն այդ համայնքի բնակիչներին եւ  բարեխիղճ շատ համայնքապետեր կան, որ համայնքի եւ սեփական միջոցներով լուծում են դպրոցում առկա կենցաղային խնդիրները՝ հնարավորինս բարակեցիկ դարձնելով տեղի մատաղ սերնդի շրջական ու առօրյան:

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31