• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Դիփ ծախվումին ու ծախվում

    ԱԺ համապետական ընտրություններն ի ցույց հանեցին մեր ժողովրդի կենսամակարդակը:

    Հացիվ մտածելակերպը խժռել է գաղափարը: Բերեմ վառ օրինակ: Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում, ՀՎԿ թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի` Սահակ Սիրունյանի ծնողներն իրենց ձայնը տվել էին ՀՀԿ-ի վարկանշային ցուցակով առաջադրված Կարեն Բոթոյանին: Ընտրակաշառքն էր գրավել, շտաբի պետի ծնողներին, թե Բոթոյանի խաժ աչքերը` չենք կարող ասել: Մի բան է ակնհայտ` գաղափարն ու մարդը արժեք չեն, իսկ ընտրությունն էլ ոչ թե գիտակցված, այլ` պահի ազդեցության տակ արված մի քայլ է:

     

    Ծնունդով աստղաձորցի, ՀՎԿ թեկնածու Սիմոն Հակոբյանի վստահված անձիք. եղբայրը` Լեւոն Հակոբյանը, քույրը` Ալիսա Հակոբյանը եւ հայրը՝ Լեւիկ Հակոբյանը, բացահայտելով դավաճանությունը մեծ աղմուկ բարձրացրին, բանը հասնում էր ծեծկռտուքի:

     

    Իսկ ընտրատեղամաս հաճախակի այցելով Սիմոն Հակոբյանը լրագրողիս տեսախցիկը տեսնելով շանթահարվեց, ու ձեռքով հրելով, որպեսզի չնկարվի արագ հեռացավ:

    ՀՎԿ-ական ընտանիքը, զգալով մոտալուտ ծանր պարտությունը խուճապի մատնվելով հաճախակի արհեստական աղմուկ էին ստեղծում։ Ալիսա Հակոբյանը ընտարատարածքում կոչ էր անում համագյուղացիներին քվեարկել գյուղացու օգտին։

     

    -Թասիբ ունեցեք, ընտրեք ձեր գյուղացուն։ Չե՞ք տեսնում ինչ են անում հանրապետականները,-հայտարարում էր թեկնածուի քույրը, սակայն ներկա գտնվողները չէին արձագանքում նրան։

     

    Իսկ Լեւիկ Հակոբյանը չհարգելով համագյուղացի տարեցներին` հետեւելով քվերակություն անող մի ծեր կնոջ, հեռախոսից այն կողմ, ինչ-որ մեկին ընտրատեղամասի իրավիճակն էր ներկայացնում.

    -Մեռել են բերել ընտրության 10․000 դրամի համար։ Մի քիչ էլ սպասենք դագաղներով կգան:

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Ապրիլ 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30