• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Դիլիջանի ազգային արգելոցի տարածքում շարունակվում է անտառահատումները

    Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Հալաբի արևելյան, Միափորիի հյուսիս-արևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն։
    Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ 29 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
    Արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ։ Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարակզաքիսը (M. foina nehringi), անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ։ Կան նաև բազմաթիվ թռչուններ՝ կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ, անտառային կտցար, կեռնեխ և աղավնիներ։ Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը։
    Արգելոցի տարածքում են գտնվում Հաղարծինը, Ջուխտակը, Գոշավանքը, Մաթոսավանքը։
    Ամեն օր Դիլիջանի ազգային արգելոցում տեղի են ունենում անտառահատումներ, որոնք բերում են անտառի մասնատման և ծառերի թվաքանակի կրճատմանը, օրեցօր տեղի ունեցող անտառահատումները հանգեցնում են տարբեր տեսակի յուրահատուկ տնկերի քանակի կրճատմանը և կարմիր գրքում ավելացմանը նոր ծառատեսակի պակասության պատճառով։ Բնապահպանական խնդիրը կարևորագույն խնդիրներից մեկն է ամբողջ աշխարհում, սակայն ՀՀ գտնվում է անտեսված վիճակում ամեն տնկի կտրելով մենք կրճատում ենք թթվածնի քանակը և ավելացնում սրտանոթային հիվանդությունների ավելացմանը , մենք չենք գիտակցում մեր կատարած աշխատանքի լրջության աստիճանը և շարունակում ենք մեր գործը ասես ոչինչ չի եղել։

     

     

    Մանուկ Սահակյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31