• Categories

  • «Դավիթ Լոքյանը միզեց մշակույթի շենքում ու շենքն այդպես էլ անկառուցվել մնաց․․․»,- քուչակցիներն ահազանգում են (Տեսանյութ)

      ՀՀ նախագահն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է, որ գյուղը կունենա նորակառույց մշակույթի տուն։ Եւ կարգադրել, որպեսզի որակով շինություն հանձնվի քուչակցիներին։ Ծրագիրը հաստատվել է եւ ըստ ծրագրի մինչեւ 2015թ-ը պետք է ավարտվեր շինարարությունը, սակայն մինչեւ օրս  բացի հիմքից ու 2 սյուներից ոչինչ արված չէ շինության վրա։ Քուչակցիները դիմելով խմբագրություն ասացին, որ իրենց զբաղմունքի կենտրոնը գտնվում է գյուղամիջում՝ ճանապարհին։ Տեղում քուչակցիները ներկայացնելով խնդիրը պատմեցին․

    – Աշոտ Խաչատրյան է ՍՊԸ-ի տնօրենի անունը, գալիս են ընկնում են տները մեկ-մեկ մեշոկ-ցեմենտ են առնում, վերդրոյով ցեխ են անում իբրեւ շինարարներ են։ Գյուղից մարդիկ են աշխատում փողերն էլ չեն տալիս։ Առաջին շինարարը, որ շահեց ձեռից առան լենականցի էր, երկու հատ սենց օբյեկտ հանձնել է արդեն։ Որակով քարը Արթիկից չի բերում 30 կիլոմետր է չի գնում բերի, գնում են ինչքան բռթած  հավայի, ձրի ջարդած, ցեցոտ  քարեր կան բերում տաշում պատ են շարում։  Քուչակը առաջ շրջան է եղել,  պատճառը այո-ոչին չենք մասնակցել, ընդդիմադիր գյուղ է։ Ամեն ընտրության գալիս խոստանում են ու գնում:  Միլիոնների արժեք ունի էս շենքի կառուցումը, տեղյակ թող լինեն, որ իրար կցելով անորակ գործ են անում։ 2008թ-ին Դավիթ Լոքյանը եկավ գյուղ, որ շենքը նայի  մտավ միզեց մեր մշակույթի շենքի մեջ իրա բնական կարիքը հոգաց ու գնաց, ու էդպես միզան էլ մնացել է մինչեւ հիմա։   Դաշնակցության անունն էլ արատավորեց էդ օրվանից։ Մեր դեպուտատ Մարկոսյան Վրեժը հետո սարքեց, գոնե հինը չքանդեին, էլ զբաղվում էինք, հիմա նախագահը գիտի՞ թե ինչ են անում էս շենքի սարքելը, ինչ կապիկություն են անում։ Բանվորները արդեն մեկ տարի է փող չեն ստացել, խեղճ պահակի անապահով ընտանիքի փողի երեսուն տոկոսն է տվել, ասել է էս էլ ա քիչ, մարդը դոմիկի մեջ է ապրում, նախագահը այս ամնից տեղյակ չի՞․․․

     

    Մանրամասները՝ տեսանյութում

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30