• Categories

  • ԴԱՀԿ-ն անօրինակ կալանք է դրել քաղաքացու գույքի վրա ու հրաժարվում է կալանքից հանել

    Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար Արտաշես Խաչիկի Գրիգորյանը մոտ քսան օր է ինչ հայտնվել է Դատարան-ԴԱՀԿ թնջուկի մեջ։ Օրեր առաջ Արտաշես Գրիգորյանին հայտնում են, որ Սենիկ Հովհաննիսյանը, ում համայնքի ղեկավարը չի ճանաչում ընդհանրապես, հայցադիմումով՝ գումարի բռնագանձման պահանջով դիմել է ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի  մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որ իբրեւ Արտաշ Խաչիկի Գրիգորյանից մասնակի վճարման պայմանով 2016թ-ի հունվար ամսին գնել է 307 հատ ոչխար, որի դիմաց գյուղապետը Սենիկ Հովհաննիսյանից ստացել է 2.100.000 ՀՀ դրամի եւ 3.700 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

    307 ոչխարների դիմաց, ըստ Սենիկ Հովհաննիսյանի, պետք է Արտաշ Գրիգորյանին վճարեր 12.280 000 ՀՀ դրամ։ Ըստ Սենիկ Հովհաննիսյանի, Արտաշ Գրիգորյանը պայմանավորվածությունը խախտելով նրանից պահանջել է նաեւ այդ ոչխարներից ծնված գառների գումարը։ Քաղաքացին իր հայցադիմումում նշել է, որ Արտաշես Գրիգորյանը, 18.11 2016թ-ին գնացել է իր անասնագոմերը եւ բացի իր 307 ոչխարներից տարել է  իր ոչխարները։ Ո՛չ Սենիկի տված գումարներն է վերադարձնում, ո՛չ էլ ավել տարած 180 հատ ոչխարների ընդհանուր 7. 200.000 ՀՀ դրամը։

    Վանաշեն համայնքի ղեկավար Արտաշես Խաչիկի Գրիգորյանը հայտնում է, որ ինքը նախ անձնագրային անունով ոչ թե Արտաշ այլ Արտաշես Գրիգորյանն է, հերքում է նաեւ այն, որ ինքը երբեւէ մանր եղջրավոր կենդանիներ՝ ոչխարներ է ունեցել եւ չի ճանաչում Սենիկ Հովհաննիսյանին։

    Ի դեպ Սենիկ Հովհաննիսյանը Այգավան  գյուղում է հաշվառված։

    -Գնացել եմ Վեդիի կադաստրի բաժանմունք, անշարժ գույքի հետ կապված անվանափոխում կար անելու, այնտեղից տեղեկացել եմ, որ ինձ պատկանող անշարժ գույքի վրա կալանք է դրված։ Դա իմ համար նորություն էր, մտել եմ Վեդիի հարկադիր կատարման բաժանմունք պարզելու, թե ո՞րն է խնդիրը իմ գույքի վրա կալանք դնելու հիմքերը, ճիշտն ասած մտածում էի, որ ավտոմեքենայի հետ կապված ակտերը կլինեն, 5 հազար դրամ կամ ավելի, որոնց չվճարելու դեպքում աշխատավարձերի վրա է կալանք դրվում։ Բայց փաստացի պարզվեց, որ ես ունեմ անշարժ եւ շարժական գույք, իմ հայրական տան համասեփականատերերից մեկն եմ, եւ ի զարմանս ինձ՝ իմ ամբողջ գույքի վրա կալանք է դրված։

     

    -Պ․Գրիգորյան չե՞ք պարզել, որն է խնդիրը հարկադիր կատարման բաժանմունքում։

     

    -Այնտեղ ինձ են տվել Սենիկ Հովհաննիսյանի դիմում բողոքը, ով ինչպես արդեն նշեցի մեր գյուղի բնակիչ էլ չի, որ դիմել է դատարան, դատարանը վճիռ է կայացրել,  հօգուտ ոմն Սենիկ Հովհաննիսյանի։ Սենիկ Հովհաննիսյանը հայցադիմումը դատարան ներկայացրել է Արտաշ Խաչիկի Գրիգորյանի դեմ, ես Արտաշես Խաչիկի Գրիգորյանն եմ, ինչպե՞ս են կալանք դրել ինձ պատկանող անշարժ եւ շարժական գույքի վրա եւ դեռ իմ անձնագրի տվյալները տեղադրել Սենիկ Հովհաննիսյանի գործերի մեջ, որին չեմ էլ ճանաչում։ Սա արդեն կեղծարարություն չէ՞։

     

    Եւ ես ստանում եմ Դատական ակտերի հարկադիր կատարման Արարատի մարզի Վեդու բաժանմունքի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Ա․Գեւորգյանի <23> 03. 2017թ-ի ուսումնասիրված 21.03.2017թ-ի հարուցված թիվ 03074096 կատարողական վարույթի նյութերը։ Որից պարզվում է, որ ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23.01.2017թ տրված թիվ ԱՎԴ1/0037/02/17կատարողական թերթով պետք է որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել Արտաշ/Արտաշես/ Խաչիկի Գրիգորյանին պատկանող շարժական-անշարժ գույքերի վրա հայցագնի 2.100.000 ՀՀ դրամ գումարի եւ 3700 Եվրոյի չափով, արգելելով օտարել իր մոտ գտնվող 180 գլուխ ոչխարները։

     

    Վճռի պահանջը կատարելու համար անհրաժեշտ է Արտաշ/Արտաշես/ Խաչիկի Գրիգորյանին պարտավորեցնել՝չօտարել իր մոտ գնտվող 180 գլուխ ոչխարները,-ներկայացնում է համայնքի ղեկավարը։

     

     

    Արտաշես Գրիգորյանի դիմումները, որ իր անշարժ-շարժական գույքի վրայից հանել կալանքը,Վեդու ԴԱՀԿ տարածաշրջանային ծառայության բաժանմունքին մնում են օդի մեջ կախված, կամ պատճառաբանում են, թե Սենիկը եկել ասել է Արտաշն ու Արտաշեսը նույն մարդն են։ Դիմում է գրվել նաեւ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին, սակայն նույն դիմումին նույնաբովանդակ պատասխանում է Վեդու ԴԱՀԿ-ի ծառայությունը։ Արտաշես Գրիգորյանը հայտնեց նաեւ, որ պատրաստվում է հակընդեմ հայցով դիմել դատարան։ Դատարանը հստակ պահանջ է ներկայացրել Արտաշ Խաչիկի Գրիգորյանի նկատմամբ, սակայն այժմ Արտաշես Խաչիկի Գրիգորյանի՝ համայնքի ղեկավարի գույքի վրա է կալանքը դրված, չնայած, որ ինչպես համայնքի ղեկավարն է նշում չակերտների մեջ դրված Արտաշես անունը արդեն իսկ կեղծարարություն է։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31