• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Գորիսեցի տաղանդները`մայիսյան եռատոնին

    Մայիսի 3-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ երաժշտական համերգ` նվիրված մայիսյան եռատոնին: Համերգին մասնակցում էին Գորիսի երաժշտասեր հանրությունը, հյուրեր, ծնողներ, լրագրողներ և այլոք: Համերգն սկսվեց Նելլի Պողոսյանի նախկին սաներ`Քրիստին Օչինյանի և Լիլիթ Սինանյանի ողջույնով:

    Ուշագրավ էր թիվ 5 հիմնական դպրոցի սան, դաշնամուրային բաժնի,7-րդ դասարանի աշակերտուհի Շուշաննա Հայրապետյանի և դաշնամուրային բաժնի 5-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Բաբայանի մենահամերգները: Բախի, Հենդելի, Մոցարտի, Վեբերի, Պրոկոֆևի, Կոմիտասի, Բաբաջանյանի, Սայաթ-Նովայի, Ջեկինսոնի կախարդական հնչյունների ներքո դահլիճի մասնակիցները հմայված լսում էին և բուռն ծափահարում դեռատի, տաղանդավոր դաշնակահարներին:

    Պարզվում է, այս տաղանդավոր երեխաները արժանացել են Երևանում կայացած Հայաստանի մարզային երաժշտական դպրոցների հաշվետու համերգի շնորհակալագրերին  մարզպետարանի և քաղաքապետարանի պատվոգրերին: Չի բացառվում, որ  վաղը մեծ դահլիճներում կհյուրնկալվեն Անահիտ Բաբայանն ու Շուշաննա Հայրապետյանը` շնորհիվ  ի վերուստ շնորհված տաղանդի:

    Տաղանդավոր երկու աղջիկներին շնորհակալագիր շնորհեց նաեւ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը:

    Մանե Ավագյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31