• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • «Գյուղի ղեկավարը, որ տեղում չեղավ ուրեմն էդ գյուղը կքայքայվի…»

    Շիրակի մարզի Հովիտ համայնքում հունիսի 18-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են։ Չնայած այն բանին, որ մարզի Ախուրյանի տարածաշրջանում շուտով խոշորացման ծրագիր կիրականացվի, այնուամենայնիվ հովիտցիները պատրաստվում են համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Ավետիք Սերոպյանի հետ ակտիվ մասնակցություն ունենալ, կարեւորելով տեղական իշխանության դերը յուրաքանչյուր բնակավայրում, դա կլինի, քաղաք, թե գյուղ։ 2013թ-ին Հովիտ համայնքի բնակիչները վստահելով Ավետիք Սերոպյան անձին, ով նախկինում զբաղվում էր բիզնեսով, այսօր չեն զղջում իրենց ընտրության համար, հիմնավորելով իրենց խոսքը այսպես են ներկայացնում հովիտցիները։

     

    -Ոչ թե գյուղապետին ենք գովում, այլ իր կատարած գործերը։ Եթե չորս տարի առաջ գայիք մեր գյուղ, կտեսնեիք թե ինչ անթարքուշարեք գյուղ էր Հովիտը։ Ոչ ղեկավարն էր տարբերվում, ոչ կարեւորն ու անկարեւորը։ Գյուղի ղեկավարը, որ տեղում չեղավ ուրեմն էդ գյուղը կքայքայվի, կդատարկվի, մեր գյուղն էլ էդ բախտին կարժանանար, բայց հավաքվեցինք Ավետիքի կողքին, հուշարձան դրինք, հողերը վարինք-ցանեցինք, ճանփեքը դզեցինք, լուսավորեցինք, մաքրեցինք մեր գյուղի կողքերն ու դուրսը։ Եթե ժողովուրդն ու իշխանությունը իրար կողքի կանգնեցինք, դրսի ոչ մի ուժ էդի չի քանդե, Աստված վկա, մեր երկիրն էլ էդպես պետք է էղնի, ուս-ուսի տալով, չըսեն դու հասարակ մարդ ես, քյասիբ ես, ես կառավարիչ, մարդ ենք, հայ ենք։ Ամեն մեկը թող ակյանջին օղ էնե, լավ բան ենք ասում, գրեք ժողովրդի սրտի խոսքն է…- պահանջում են հովիտցիները։

     
    Համայնքի ղեկավար Ավետիք Սերոպյանը նույնպես համամիտ էր համագյուղացիների հետ, ասելով, որ ի պաշտոնե համայնքապետ լինելը իրեն ընտրած ժողովրդին ծառայելն է: Ինչ վերաբերվում է առաջիկա ընտրություններին` ասում է, որմարդիկ կտան իր կատարած աշխատանքի եւ բնակիչների նկատմամբ իր վերաբերմունքի գնահատականը։

     

    Անի Մադոյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « June 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30