• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Գյուղացու համար միակ հասանելի դուռը գյուղապետարանինն է

    Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի բնակիչներ Հովհաննես Վարդանյանի, Էմմա Սահակյանի հարազատներն անելանելի վիճակում են հայտնվել: Սրտի ստենդավորման համար մայրաքաղաքի հիվանդանոցներում հարազատներից 1մլն 800 հազար դրամ են պահանջել ու հիվանդին ճանապարհել տուն` գումարի հետ ներկայանալու պայմանով:
    Հարազատներից էլ ավելի անելանելի վիճակում է այս պահին համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանը, ում աշխատասենյակում հավաքված մարդիկ գումարը հայթհայթելու այլ ելք չգտնելով դիմել են գյուղապետին, որ նա օգնություն կամ դրամահավաքություն կազմակերպի գյուղում:
    Ըստ համայնքապետ Վահրամ Հարությունյանի վերջին հատկապես տարիներին, սրվել են մարդկանց առողջական խնդիրները, եւ մեկ ամսվա ընթացքում նման դիմումները հասնում են մի քանի տասնյակի: Իսկ համայնքի բյուջեն այնքան մեծ չէ, որ օգնությունների տեսքով կարողանա աջակցել իր բնակիչներին: Դրամահավաքությունն էլ օգնում է, սակայն կամաց-կամաց հոգնեցնում հոգսերի տակ կքած խեղճ գյուղացուն, ով իր խնդիրները լուծելու հետ մեկտեղ փորձում է փուշ հանել համագյուղացու մատից:

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « July 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30
    31