• Categories

  • Գյուղապետն անզո՞ր է հողագործին օգնելու

    Արթիկի տարածաշրջանի Մեղրաշեն գյուղի բնակիչները դիմել են խմբագրություն` դժգոհելով, որ ոռոգման ջուր չունեն եւ չեն կարողանում տնամերձ այգիներն ու հողատարածքները ոռոգել:
    -Ծայրամասային գյուղ է Մեղրաշենը, ջուրը ութ գյուղերի միջով է գալիս, դրա համար էլ տեղ չի հասնում։ Ոռոգման ջուրը ստանում ենք Կառնուտի ջրամբարից, պոմպակայանը մի գծով է գալիս, 13 կիլոմետր գալիս է ինքնահոս ջուրը, հետո 7 կմ պոմպակայանով է մղվում։ Սեզոնին էլ այնքան վթարներ են լինում, որ թե մի քանի կաթիլ ջուր ենք ստանում, դա էլ հողը չի խոնավացնում։ Մեծ Մանթաշի ջրամբարից օգտվելն էլ խնդիր է, դիմում ենք գյուղապետին՝ Հունան Պետրոսյանին, ասում է ոռոգման ջրի հարցը իմ լիազորությունների մեջ չի մտնում,-ներկայացնում են մեղրաշենցիները։

    facebook tweeter vkontakte odnoklassniki