• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Գյուղապետը գյուղը լքել, գնացել է «խոպան»

     

    Այս աշնանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքը կստանա մեկ միավոր համայնքի կարգավիճակ`նոյեմբերի 5-ին 16 համայնքներ միավորվելու են:
    Տարածաշրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ 16 համայնքների ներկայիս ղեկավարներն էլ ցանկություն ունեն լինելու միավորված միավորի ղեկավար:
    Ինչ վերաբերվում է հասարակության վերաբերմունքին համայնքների խոշորացմանը, կարծիքները տարատեսակ են, սակայն հիմնականում այն գյուղերում, որտեղ այս տարիների ընթացքում գյուղական իշխանությունների կողմից աշխատանքներ իրականացվել են եւ դրանք տեսանելի են համայնքի համար, բացասաբար են վերաբերվում խոշորացմանը: Այ իսկ այն համայնքներում, որտեղ գյուղապետարանն ու աշխատակազմը տեղում չեն, եւ միայն բյուջեի գումարներն են վատնում, մարդիկ զայրացած ու չարացած են:
    -Տո ավելի լավ է գյուղապետարան սավսեմ չլնի, որ գոնե մենք մեզ չխաբենք, թե գյուղապետարան ունենք,- ասում էր համայնքներից մեկի բնակիչը ու պատմում, որ գյուղապետարանում լավագույն դեպքում մինչեւ կեսօր են աշխատում…
    Կրաշեն համայնքի ղեկավար ԲՀԿ անդամ Արտուշ Սիմոնյանն էլ այս օրերին գյուղը լքել է ու գնացել «արտագնա» աշխատանքի։

    Համագյուղացիները հիասթափված ցույց են տալիս գյուղապետարանի կողմն ու ասում.
    -Գնացելա կողի գեղրանը խոտհունձի։ Գյուղապետը գիշեր-ցերեկ մեկ է արել, ինքը ԲՀԿ-ական է, Գագիկ Ծառուկյանը գյուղին տրակտոր էր տվել, ինքն էլ էդ տրակտորով բիզնես կենե,- ծիծաղելով պատմում են կրաշենցիները:

     

    Վագոն-տնակում տեղակայված գյուղապետարանի դուռը բաց էր, ներսում էլ մի անչափահաս աղջնակ, ասաց, որ աշխատակազմի քարտուղարի թոռնուհին է ու փոխարինում է տատին` Թերեզին: Վազեվազ գյուղապետարան հասած աշխատակազմի քարտուղարն էլ արդարացրեց գյուղապետի բացակայությունը.
    -Գյուղապետը մի տրակտոր ուներ, մեկն էլ Ծառուկյանն է նվեր տվել, խոտ կքաղե, փողով կաշխատի, հեր ու տղա աշխատում են։ Էսա գյուղերն էլ միավորեն էս գյուղը կդառնա յայլա գպրծնինք, տեսնենք էս ժողովրդի վիճակը ինչ կեղնի…

     

    Ցույց տալով քանդված ու ցեխոտ ճանապարհները, կիսաքանդ դպրոցը կրաշենցիները բացատրում են իրենց զայրույթը` ասելով.
    -Որ գոնե գեղապետ չլնի մեզի հույս կտանք, թե գյուղապետ չունինք դրա համար է գյուղի վիճակը վատ, բայց հիմա գեղապետ ունինք, բայց ցեխի մեջ կաբրինք, սրան ինչ ասինք…

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հունիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30