• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Գյուղապետերն անցել են «փորձված մեթոդներին»` սպառնում են նպաստից զրկել

    Արթիկի տարածաշրջանի համայնքներից, հաճախակի են դարձել բնակիչների ահազանգերը, այն մասին, որ համայքի ղեկավարները փորձում են մարդկանց վրա ճնշումներ գործադրել, որպեսզի ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին բացի ՀՀԿ-ից ուրիշ քաղաքական ուժի ձայն չտան։

    Հայկական Ժամ այս թեմայով զրուցեց թիվ 11 ընտրատարածքից վարկանիշային ցուցակով առաջադրված «Հայկական Վերածնունդ»  կուսակցության պատգամավորության  թեկնածու՝ Հունան Պետրոսյանի հետ։

     

    -Լինելով  ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ,  լինու՞մ են բախումներ մարզի իշխանությունների հետ, առերեւույթ մարզը խախանդ է, բայց դա էլ հարաբերական անդորր է:

     

    -Իհարկ է բախումներ լինում են, ենթարկվում ենք ճնշումների, բայց անձամբ իմ վրա դրանք այնքան չեն ազդում, որովհետեւ ինձ մարզում գրեթե բոլորը գիտեն, ճանաչում են։ Հիմա համամասնական վարկանիշային ընտրակարգով առաջադրվածները շատ են, եւ շատերին մարդիկ չեն ճանաչում։ Ես հիշաչար մարդ չեմ, իմ գնահատականը տալիս են իմ ընտրողներ, իմ գաղափարակից ընկերները։ Իմ ողջ կյանքի աշխատած տարիների ընթացքում ես ինչքան կարողացել եմ եղել եմ ժողովրդի կողքին, եւ ես շնորհակալ եմ մարդկանցից, քանի որ ես 2012թ-ին էլ եմ իմ աշխատանքի գնահատականը  ստացել, եւ չեմ կասկածում, որ այս անգամ էլ կստանամ ինձ վստահողների քվեները։ Ես զգում եմ, որ մարդիկ իմ նկատմամբ դրական են տրամադրված, արդյունքը կտեսնենք ապրիլի 2-ին, թե որքան ձայներ կստանամ` ժամանակը ցույց կտա։

     

    -Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, հատկապես, Արթիկի տարածաշրջանից, որ համայնքի ղեկավարները փորձում են մարդկանց ապակողմնորոշել եւ վախեցնել, որպեսզի իշխանության թեկնածուների օգտին քվեարկեն։ Որքանո՞վ  են բողոքները համապատասխանում իրականությանը, ձեր թիմակիցների շրջանում եղե՞լ են նման  ճնշումներ:

     

    -Գաղտնիք չէ, որ այսօր համայնքի ղեկավարները, ենթակառուցվածքի տնօրենները պաշտպանում են գործող իշխանություններին։ Մեր կուսակցությունը ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, եւ այն մարդիկ, ովքեր այսօր հակված են մեր կուսակցությանը կամ ինձ ընտրելու, որպես վարկանշային թեկնածու, համայնքի ղեկավարների կողմից ճնշման են ենթարկվում: Ոտքով ման են գալիս տուն առ տուն, փողոց առ փողոց, ինչը նույնիսկ համայնքի ղեկավարին հարիր չէ, մտնում են այն մարդկանց տները, որոնք հակված են ընտրելու մեր կուսակցությանը եւ, մասնավորապես, ինձ։ Համայնքի ղեկավարները հատուկ աշխատանքներ են տանում, որ մարդիկ ինձ ձայն չտան, որն էլ մարդկանց շրջանում մեծ դժգոհություններ է առաջացրել, ես այդ մասին անմիջապես տեղեկանում եմ։ Իմ շատ բարեկամներին նույնիսկ ճնշում են, կամ ուժային  կառույցներում աշխատողների անուններ են շահարկում, որ կազատեն աշխատանքից։ Օրինակ, Փանիկ համայնքում, ինձ հարազատ մարդուն, իմ քրոջ որդուն դիմել են, իմանալով, որ ինձ հարազատ մարդ է, փորձել են վախեցնել, որ գործազուրկ կդառնա, նույն իրավիճակը Անուշավան համայնքում է։ Սակայն այդ ամենն իմ եւ իմ ընտրողների վրա չի ազդում, որովհետեւ մենք ունենք ընտրած ճանապարհ եւ պայքարելու ենք մինչեւ վերջ։ Նունիսկ մայրաքաղաքից են գործուղված գալիս ՀՀԿ քաղաքական գործիչներ, որպեսզի իրենց կուսակցության օգտին ձայներ ապահովեն։

     

    -Մարդիկ դժգոհում են, որ իրենց սպառնում են աղքատության նպաստից զրկել, եթե այլ քաղաքական ուժի ձայն տան։

     

    -Ճիշտ են ասել մարդիկ, Փանիկում գյուղապետ՝ Վարդան Մակեյանը մարդկանց հավաքում, ժողով է անում, մարդկանց վախեցնում` ասելով, որ դուք նպաստից կզրկվեք։ Կարծելով, թե այդ նպաստի գումարները իր հոր տանից է տալիս կարիքավորներին, մարդկաց ահաբեկում է, մարդիկ էլ միամիտ գյուղի մարդիկ վախենում են։ Ուզում եմ ասեմ, որ գյուղապետերը այսօր այդքան մեծ լիազորություններ էլ չունեն «Փարոս»   համակարգի հետ կապված, բայց վախեցնում են, կեղտոտ տեխնոլոգիաներ են օգտագործում։ Մարդիկ էլ ֆինանսական կարիքների մեջ են, բնականաբար, կվախենան, ինձ ասում են գիտե՞ք ձեզ ենք ուզում ընտրենք, բայց վախենում ենք․․․

    -Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները, մարդկանց այսօր առավել սոցիալական արդարություն է անհրաժեշտ, ձեր ընտրազանգվածը ի՞նչ սպասելիքներ ունի ձեզնից։

     

    -Իմ հանարավորությունները ես գնահատում եմ բավարար, ես 2012թ-ին եւս մասնակցել եմ խորհրդարանական ընտրություններին, որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, այն ժամանակ էլ բավականին պատկառելի ձայներ եմ հավաքել, մոտ տասնմեկ հազար ձայն։ Այս անգամ անկեղծ ասած չէի ուզում մասնակցել, բայց քանի որ կուսակցության վարչության անդամ եմ, եւ կուսակցությանը վստահության քվեներ են անհրաժեշտ, կուսակցության ղեկավարի եւ կուսակցության քաղխորհրդի առաջարկով առաջադրվել եմ։ Մի քանի օր է մնացել ապրիլի 2-ին, մեր քարոզարշավները, մեր կազմակերպչական աշխատանքները արդեն ութսուն տոկոսով կատարված է եւ ես մեր կատարած աշխատանքները դրական եմ գնահատում։ Եվ կարծում եմ, որ մեր կուսակցությունը Շիրակի մարզում կստանա ժողովրդի վստահության քվեն, այնքան, որքան, որ ակնկալում ենք մեր համակիրներից։ Ես կարծում եմ, որ որպես ռեյտինգային թեկնածու, կլինեմ առաջատարներից մեկը։ Տարածաշրջանում այսօր մեր կուսակցությունը ընդդիմություն է,  նախկինում կոալիցիայի մեջ էր իշխանությունների հետ, հետո դուրս է եկել, այժմ հանդես ենք գալիս ընդդիմադիր դիրքերից։ Իսկ ինչ մնում է սպասելիքների մասով, ապա ժամանակը ցույց կտա, համենայնդեպս ես միշտ ինձ վստահողների կողքին եմ եղել, կարողացել եմ օգտակար լինել, որքան, որ կներեն իմ միջոցները եւ հնարավորությունները։

     

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Ապրիլ 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30