• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Գյուղապետերը չեն ուզում կորցնել աթոռները

    Շիրակի մարզի մեկ միավոր Մարմաշենի փնջային ՏԻՄ ընտրություններին սահմանակից համայնքների գործող գյուղապետերից շատերը ցանկություն են հայտնել մասնակցել ընտրություններին։ Ըստ մեր աղբյուրի, մարզի ՀՀԿ կառույցը հրավիրել է՝ ՀՀԿ-ական համայնքի ղեկավարներին եւ առաջարկել, որպեսզի իրենք միասին համաձայնության գան, թե որ համայնքի ղեկավարին առաջադրի կուսակցությունը։

     

    Տրված ժամանակը լրացել է, սակայն համայնքի ղեկավարները դեռ չեն եկել ընդհանուր հայտարարի, յուրաքանչյուր կուսակցական, թե անկուսակցական գործող գյուղապետ ինքն իրեն է տեսնում թեկնածուի դերում։

     

    Նույն աղբյուրը հայտնում է նաեւ, որ մինչեւ այսօրվա դրությամբ համայնքի ղեկավարներից հատկապես Քեթի գյուղի համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Թորգոմ Սահակյանն է վայելում իր ծննդավայրի եւ տարածաշրջանի ազգաբնակչության հարգանքը։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30