• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Գծատիրոջ հերթական կամայականությունը

    Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի բնակչները գրավոր դիմումով խնդրել են քաղաքապետ ու թեկնածու Տարոն Մարգարյանին կարգավորել 40 համարի երթուղային տրանսպորտի հարցը, որոնց երթուղին կանոնակարգված չէ, եւ քաղաքացիները կանգնառներում 1-2 ժամ ստիպված են լինում սպասել:

     
    Ընտրություններն ավարտվեցին գործող քաղաքապետի օգտին, սակայն ընտրողներին տված խոստումը չկատարվեց։ Նույն 40 համար երթուղայի տրանսպորտին սպասող Հմայակը` դժգոհելով պատմեց, որ ինքն անձամբ է մի քանի նամակներ գրել քաղաքապետին այդ հարցը կարգավորելու համար։ Երթուղուց բոլոր քաղաքացիներն են դժգոհ` մանկահասակ երեխաներին մանկապարտեզ ուղեկցող ծնողների համար, այն եւս խնդիր է։

     

    Նույն վարչական շրջանում գործող թիվ 160 մանկապարտեզի ծնողները, երբ դիմել են մանկապարտեզի տնօրենին, վերջինս Տարոն Մարգարյանի զարմուհին է, որպեսզի գոնե բարեկամական կապերի շնորհիվ տրանսպորտի հարցը կարգավորի, բայց տնօրենը քաղաքապետարան դիմելուց հետո ծնողներին պատասխանել է. «Ասում են ավտո չունենք, ի՞նչ անենք…»։

     

    -Լավ է, որ մարդիկ ինֆարկտ չեն ստանում սպասելուց։ Չգիտենք ով է էս գծատերը, մարդիկ հնարավորություն չունեն երկու տրանսպորտ փոխեն, ստիպված կանգնում սպասում են ցրտին ու շոգին։ Չկանոնակարգված կանգառներ անելով մի կերպ գալիս է, թե լիքն էլ եղավ, չի կանգնի, մեր ժողովուրդը քարից է ստեղծված, որ կարողանում է էսքան համբերել։ Առավոտ շուտ մարդիկ իրենց նյարդերը պետք է ամրացնեն, որ չխելագարվեն սպասելուց, այս տարվա ձմռան ցրտին, բա ինչքան են սպասել ու մրսել երեխայիս հետ, լավ է թոքաբորբով չհիվանդացանք։ Իսկ տրանսպորտ փոխելով շատ ենք ծախսում, գոնե ասեն, գազել չունենք չենք աշխատում։ Խոստացան, բա ինչո՞ւ չեն կատարում իրենց խոստումը,- զայրանում են երթուղուն սպասող քաղաքացիները։

    Անի Մադոյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31