• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Գեղանիստցիներն անհանգստացած են՝ որդնած ջուրը կենցաղի մասնիկ

    Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղից ահազանգում են, որ գյուղը ջրազրկված է, ոռոգման ջուրը օգտագործվում է որպես խմելու ջուր, եղած ջուրն էլ իր հետ որդեր ու ճիճուներ է բերում։ Մարդիկ չգիտեն ում դիմեն։

     

    -Եկեք մտեք մեր գյուղի տները, ջուր չկա, որ վաղը սեպտեմբերի 1-ին մեր երեխաները լողացած դպրոց գնան։ Որ տունը մտնեք, ջուր չկա, որ ամանները լվացվեն,-զայրացած պատմում են գյուղում։

     

    Գեղանիստցիներին խորհուրդ է տրվում «մառյլալով» զտել կեղտոտ ջուրը՝ նոր խմել։ Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրինությունը նույնպես անհանգստացած է այս մասով։ Շուտով դպրոցում«Տաք սնունդ» ծրագին է մեկնարկելու եւ, փաստորեն, աշակերտների համար որդնած ջրով պետք է ճաշ պատրաստվի։

     

    Դպրոցն ունի նաեւ շենքային խնդիրներ, ըստ մանկավարժների, դպրոցը տարիներ շարունակ մնացել է բարձիթողի վիճակում եւ այսօր այն անմխիթար վիճակում է գտնվում։

     

    -Գյուղում միայն կարմրաթուշ գյուղապետն է ապրում չաղ ու բախտավոր,- պատմում են մարդիկ,- Գյուղի ռուսաստանաբնակ բարերարները իրենց ծննդավայրում ներդրումներ են անում, իսկ գյուղապետը նույնիսկ աղբահանություն չի անում, ամեն մարդ ինքն է իր տարածքները մաքրում։

     

    -Էս ճամփեքը իմ կեսրարս է մաքրել, ի՞նչ անենք, հո չե՞նք թողնա, որ զիբիլը մեզ ուտի,-դժգոհում է գեղանիստցի նորահարսը։

     

    Իսկ անկուսակցական գյուղապետ՝ Աղասի Ղազարյանը անվրդով պատմում է, որ Գեղանիստը կայացած գյուղ է, իսկ ջուր չկա որովհետեւ  ջուրը Մանթաշի ջրամբարից մինչեւ գալիս է իրենց գյուղ առուները չորանում են։

     

    -Կռիվ դավիով ջուրը գյուղ կհասնի, ծայրամասային գյուղ է, էս գյուղերը որ միացրին իրար վատ է լինելու, մեր ժողովրդի համար, մեր գյուղացին 12 կիլոմետր պետք է գնա Արթիկ, որ տեղեկանք վերցնի։ Հետո էլ մենք անկուսակցական ժողովուրդ ենք մեր համար կուսակցությունը պազոր է, ինձ շատ են համոզել տարբեր կուսակցություններից, բայց հեչ մեկին կողմից չեմ համոզվել։ Սուտի կուսակցություններ են, հեչ մեկին էլ հեչ բան չի էնե։ Գոնե լրագրողները մեկ-մեկ գան  իսնադի՝ թասիբի գցեն, որ գյուղի գործերը արվի,-ասում է գյուղապետը եւ ավելացնում, որ իրենք մի կերպ են հավաքագրում սեփական եկամուտները, որ գոնե 80 տոկոսի հասցնեն։

     

    Ի դեպ Մանթաշի ջարամբարը տարիներ շարունակ մի շարք համայնքների ջուր է մատակարարում առանց զտման կայանի, ինչի համար ազգաբնակչությունը ամեն տարի այս խնդրի շուրջ աղաղակում է, սակայն՝ ձայն բարբառո հանապատի։

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31