• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Գառնու ղեկավարը` ՀՀԿ-ի վարկանշային ցուցակում

    Թիվ 10 ընտրատարածքում  ԱԺ պատգամավորի թեկնածու  Ահարոն Սահակյանը առաջադրված է ՀՀԿ-ական վարկանիշային ընտրակարգով։ Թեկնածուն Գառնի համայնքի նորընտիր համայնքի ղեկավարն է։ Ծնվել է Գառնի գյուղում, 1996-2000թթ սովորել եւ ավարտել  ՌԴ դաշնային անվտանգության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում։

    2001-2004թթ կրթությունը շարունակել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը։

    2001-2008թթ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում աշխատել է, որպես օպեր լիազոր։

    2008-2012թթ եղել է ՀՀ <Ալֆա-ֆարմ> ՍՊԸ-ի փոխտնօրենի պաշտոնում, իսկ 2013-2016թվականներին ՀՀ <Կալինա-դվին> ՍՊԸ-ի տնօրենն է եղել։ 2017թ-ի հոկտեմբերի 2-ին ընտրվել է Գառնի համայնքի ղեկավար։

    Ինչպես ծննդավայրում, այնպես էլ Կոտայքի մարզում Ահարոն Սահակյանը ճանաչելի է շատերին։ Ակտիվ քարոզարշավների ընթացքում ազգաբնակչության հետ հանդիպումները, ըստ մեր զրուցակիցների, երիտասարդ թեկնածուի՝ Ահարոն Սահակյանի խոսքերը հավատ են ներշնչում մարդկանց, հատկապես երբ խոսքը վերաբերվում է փոխադարձ վստահությանը։

     

    -Յուրաքանչյուր աշխատանքում եւ իրադրության մեջ ամենակրեւորը եւ առանցքային բաղադրիչը վստահությունն է։ Փոխադարձ վստահության պարագայում առավել բարեհաջող են լուծվում ամենատարբեր խնդիրները, առավել արդյունավետ կերպով են իրականություն դառնում նպատակներն ու նախաձեռնությունները։  Մեր ազգային հպարտությունը պետք է պահպանենք, մեր ապագայի հիմքը պետք է դրվի ներկայում, երբ մենք բոլորս միասին ըմբռնումով եւ ընկալում մոտենանք բոլոր հարցերին, այդ դեպքում հաջողությունները կուղեկցեն բոլորիս,-համոզված ասում է Ահարոն Սահակյանը։

     

    Շրջապատված լինելով աշխատասեր եւ կրթված երիտասարդներով, խելացի մարդկանցով Գառնիում եւ մարզում, Ահարոն Սահակյանը ձգտում է նոր ու արդյունավետ գործերով ներկայանալ հանրությանը։ Միաժամանակ ցանկանում է ընդլայնել գափարակիցների շարքերը եւ հասնել առավել շատ դրական արդյունքների, տարբեր բնագավառներում։

     

    Ի դեպ, տեղում համագյուղացիները պատմեցին, որ դեռ մի քանի ամիս է ինչ համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը ստանձնել է գյուղապետի լիազորությունները, այնուամենայնիվ, հասցրել է բավականին շոշափելի աշխատանքներ կատարել։ Լուծված կարեւորագույն խնդիրը բնականոն աղբահանությունն է, որ կազմակերպված է Գառնիում: Պատմական Գառնին տարիներ շարունակ թաղված աղբի մեջ, կարծես թե վերագտնում է իր նախկին համբավը:

     

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Ապրիլ 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30