• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Բռնադատված ազատությունը հավասարազոր է անփառունակ մահվան

     

    ԳԱԶԱՆԱՆՈՑ

    Առանձնացրած մի տարածքում
    Մարդը գերի է ցուցադրում`
    Տեղանքը այդ ցանկապատում,
    Ճաղավանդակ – պատուհանից
    Ստեղծագործ Մայր Բնության
    Տեսականին ի ցույց դնում:
    Ընդունելով խրոխտ կեցվածք,
    Երբ ճարպիկ վագրն է վանդակած,
    Արքա առյուծը` մեղմացած,
    Իսկ վայրի ձին` սանձված, բանտված`
    Մարդն իրեն վեհ, հաղթանակած,
    Տիեզերքի Արքա կարգած,
    Իր օգուտներն է հաշվարկում,
    Իր բաժին կյանքը վայելում:

    Դա դեռ քիչ է. Իր ինքնաբավ,
    Փուչ կեցվածքով միտք է անում.
    Այդ ինչպե՞ս է, ո՞նց է լինում`
    Քաղաքակիրթ այս պայմանում
    Այնպես, ինչպես բնության մեջ,
    Գազանները չե՜ն բազմանում…

     

    Անահիտ Սահակյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30