• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Բուժական հիմնարկ, որտեղ ամիսներով լույս չկա

    Հորքուրի թոռները, քեռու տղաները՝ ցուցակը լրացված է, ինքն էլ՝ ընտրված հոդվածում անդրադարձել էինք  Արագածոտնի մարզի, Արագածոտն գյուղի բուժ կետին եւս: Ի պատասխան վերը նշված հոդվածի, մեր խմբագրություն է զանգահարել բուժ կետի բուժքույրը՝ Արմենուհի Մկրտչյանը եւ հայտնել, որ ամեն առավոտ բացում է բուժկետը եւ հետո տուն այցեր կատարում, քանի որ այստեղ ոչ մի հարմարություն չկա:

    -Նույնիսկ սիստեմա միացնելու համար՝ ո՛չ ջուր, ո՛չ սանհանգույց, որոնք ամենատարրական պայմաններն են հատկապես առողջական հիմնարկությունների համար։ Հոսանք նույնպես չկա բուժկետում, տեղեկացրել եմ իմ վերադասին՝ Ուջանի առողջության կենտրոնի տնօրեն Անահիտ Դատումյանին, վերջինս էլ ասել է՝ <էլեկտրիկին ասա>,- պատմում է բուժքույրը։

     

    Ինքը դիմել է գյուղի հոսանքի տեսուչին, երբ խնդրել է միացնել, տեսուչը պահանջել է 10  հազար դրամ։ Իսկ Արմենուհին չունի այդքան գումար, քանի որ նվազագույն աշխատավարձով աշխատող բուժքույր է։ Մինչ օրս բուժկետը հոսանքազրկված է, կտուրը ջարդված, ներսում՝ խոնավ եւ մութ։

    -Թող նախարարությունը եւ մարզպետարանը մտածեն այց հարցով, որ մի գյուղի բնակչության առողջական խնդիրը պետության հոգածության ներքո լինի, ոչ թե սրա նրա, հուսին մնա։

    Անահիտ Դատումյանին ուղղված այն հարցին, թե այցելե՞լ է իր ենթակայության տակ գտնվող Արագածոտն գյուղի բուժկետ, կամ գոնե հետաքրքրվե՞լ է միացրել են հոսանքը թե ոչ, բժիշկն անտարբեր ու հոգնած ուսերը թոթվեց.

    -Էդ մասին գիտեն բոլորը, մարզպետարա՜ն, նախարարությո՜ւն, գյուղապետարա՜ն՝ խոստացել են կսարքեն։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հունիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30