• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Բոյկոտենք հիմար սերիալներն ու հնդկական էշությունները

    ՈՒշադիր լսեք ինչ եմ ասում:
    Էդ սերիալ կոչվածները, որոնցով կերակրում են մեզ ( նորություն չեմ ասում ), նպատակն այն է, որ ժողովրդին կտրեն ուրիշ մտքերից, որ մարդիկ շատ չխորանան հասարակական խնդիրների մեջ, մարդկանց փողոցից կտրեն, հանկարծ չհավաքվեն իրար գլխի, գործից հետո վազեն տուն որ հասնեն հերթական սերիային..
    Դրանով մթագնում են ոչ միայն մեր, այլև մեր երեխաների ուղեղները:
    Տարիներով աշակերտներիս սովորեցրի Շուբերտ ու Մոցարտ, Կոմիտաս ու Բեթհովեն լսել, որ էսօրվա օրը 12-ից 15 տարեկան երեխաները գան նկարչության դասի ու իրար հերթ չտալով հնդկական կինո պատմե՞ն…

    Դիտմամբ են անու՞մ..
    Հատուկ են անում !!!
    Ո՞ր կենդանին է մտածել ամբողջ երկրով մեկ տարածել հնդկական ու տեղական ցածրորակ աղբը ու լցնել մարդկանց տներն ու ուղեղները:
    ՄԻ ԱՄԲՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ ՓՉԱՆՈՒՄ Է ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌԱՋ…!

    Սովետից պրծանք, մեզ թվաց էդ հնդկական անճաշակություններից էլ հետը:
    Բայց արի ու տես որ չէ..!

    Էս թեման ես դեռ կշարունակեմ..
    Լիքը ասելու բաներ կան:
    Առայժմ այսքանը…

     

    Սամվել Սեւադա Գրիգորյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Ապրիլ 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30